#12 (1132) 06.04.2016 – 12.04.2016
Մեր բանակը կրկին հաղթելու է ադրբեջանական բանակին, մեր ժողովուրդը կրկին հաղթելու է Ադրբեջանի ժողովրդին: Մենք կասեցրինք մեր հողը մտած հակառակորդի առաջխաղացումը ու ետ շպրտեցինք նրան: Հայ զինվորն ապացուցեց, որ ամուր կանգնած է իր նախնիների հողի վրա ու երբեք, ոչ մեկին թույլ չի տա ասպատակելու իր հայրենիքը:
Ապրիլի 2-ից սկսած՝ միջազգային հանրությունը ակտիվ կերպով իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության ապակայունացման վերաբերյալ: Մասնավորապես՝ բոլոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները և առանձին պետությունները հակամարտության կողմերին տարբեր ձևակերպումներով կոչ են անում դրսևորել զսպվածություն, դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ իրադրությունը լարելու քայլերից և այլն:
Մատենադարանում պահվում է առեղծվածային մի Ավետարան, որ փրկվել է հրաշքով: Այս պատմությունը սկիզբ է առնում 1498 թվականից, երբ Վասպուրականի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում Թուրվանդա անունով մի իշխան Տեր Բարսեղ քահանային պատվիրում է ընդօրինակել Ավետարանը:
Երբ դիմացդ կանգնել է մեկը` պատրաստ փոքր հնարավորության դեպքում անգամ քեզ ու քո ընկերներին կյանքից զրկելու, այդ ժամին մենք ակամայից, ներքին մղումով մի կողմ ենք դնում բոլոր տեսակի պատվիրանները:
Ադրբեջանի անվտանգության հիմնական սպառնալիքը Թալիշստանի ազգային հեռուստատեսությունն է: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության նախկին աշխատակից, հայտնի քաղաքագետ, անվտանգության հարցերով փորձագետ Իլհամ Իսմայիլը:
Երբ արու զավակ ես ունենում, աչքալուսանք են տալիս` հայրենիքի զինվոր է ծնվել: Գիտեմ, ամեն մայր այդ պահին ժպտում է` էհ, դեռ ինչքան ժամանակ կա: