Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#12 (1132) 06.04.2016 – 12.04.2016

ՄԵՐ ԶԻՆՎՈՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Հայ ձյուդոյիստը հաղթել է Աթենքում կայացած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությունում: 55 կգ քաշային կարգում Շահեն Աբաղյանը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել թուրք Չելիկ Էմրեի նկատմամբ, այնուհետեւ հաղթել է վրացի Գիորգի Նիազաշվիլիին եւ Զուրաբ Կախնիաշվիլիին:

ՄԵԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՆԱԿԸ

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը ձևավորվեցին Արցախյան հակամարտության ընթացքում: Բաքուն կորցրեց ոչ միայն համարյա ամբողջ ԼՂՀ-ն, այլև հարակից զգալի տարածքներ: Երկու տասնամյակ շարունակ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի Արցախի համար:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿԳՆԱ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ

Թուրքիայում տիրող բարդ իրավիճակը չի կարող հանգեցնել քաղաքացիական պատերազմի, բայցեւ չի բացառվում բանակի կողմից հեղաշրջման հնարավորությունը: Նման կարծիք է հայտնում թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ

«Ղարաբաղա-ադրբեջանական սահմանային էսկալացիան վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի համար,- ասել է ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը:- Չնայած ծայրահեղ լարվածությանը, հարցի դիվանագիտական լուծումը չպետք է հանել օրակարգից»:

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ

Հիացած եմ մեր ժողովրդի համերաշխությամբ: Չկա մեկը, որ չցանկանա որեւէ բանով, որեւէ կերպ, կարելվույն չափով իր մասնակցությունը բերել ընդհանուր գործին: Չկա ո՛չ վախ, ո՛չ խուճապ, ո՛չ երկմտանք: Ամեն ինչ այնքան պարզ է ու հասկանալի, որքան սերն է լինում: Երկի՛ր, երջանիկ եղիր, անսահման սիրո տերն ես: Քեզ պարտվել չկա: