#13 (1133) 13.04.2016 – 19.04.2016
«Վարպետ». առաջնագծում հենց այսպես են դիմում ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանին: Եվ նա ամենեւին էլ դեմ չէ: 19-ամյա հակատանկիստը երեք օրվա ընթացքում ֆագոտի դիպուկ կրակոցներով շարքից հանել է հակառակորդի հինգ տանկ, մեկ ՀՄՄ:
Քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում են հետեւյալ շուրջօրյա հեռախոսահամարները.
Դիմում եմ ձեզ՝ թալիշներ, լեզգիներ, թաթեր, ավարներ, ուդիներ, այսինքն՝ Ադրբեջան արհեստական անունով պետությունում ապրող բնիկ, արմատական ազգությունների ներկայացուցիչներ: Դիմում եմ նաև ձեզ՝ ադրբեջանցիներ, որ ատամներով պաշտպանում եք ձեզ հարստահարող, կեղեքող վերնախավին, հենց խոսք է բացվում այս երկրի իսկական տերերի՝ արմատական ազգությունների շահերի ու իրավունքների մասին:
Ինչպես Ադրբեջան-ԼՂՀ պատերազմի առաջին փուլում, այնպես էլ 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը հանկարծակի ու բացահայտ նախահարձակ գործողություններ սկսեց ԼՂՀ-ի դեմ` կիրառելով հրետանի, ծանր զրահատեխնիկա և օդուժ: Հերթական անգամ չարանենգ ոսոխը ուժի կիրառման սպառնալիքներից անցել էր ուժի գործադրման` բացահայտ մարտահրավեր նետելով ԼՂՀ անվտանգությանը:
Ազգը, որ իր հայրենիքի, իր ընտանիքի համար է պայքարում, չի կարող կոտրվել, բնաջնջվել եւ կործանվել: Սա է այն փորձությունը, որը ազգը տարբերակում է բնակչությունից…
Այս օրերին բազմաթիվ ջոկատներ, օգտագործելով իրենց ունեցած փորձը, մեկնեցին և համալրեցին Պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները, և կարծում եմ, որ այսօրվա Հայկական բանակի հրամանատարների և զինվորների պատրաստությունը շաղախվեց մեր ազատամարտի վետերանների, երկրապահների, կամավորականների փորձառության հետ, և դա էլ հիմք հանդիսացավ այն հաջողության, որը մենք ունեցանք Արցախյան ամբողջ ճակատում:
Քո շնորհիվ ենք մենք ապրում: Քո շնորհիվ ենք մենք հանգիստ քնում եւ արթնանում: Դուք մեր երկրի խիզախ տղաներն եք: Բոլորը աղոթում են ձեզ համար: Որ ձեզ ոչինչ չպատահի: Հանկարծ չվախենաք թշնամուց, որովհետեւ Հայաստանը կանգնել է ոտքի, եւ ամեն պահ պատրաստ ենք թշնամուն հակահարված տալու: Ես դեռ փոքր եմ, բայց հասկանում եմ, թե ինչ բարդ է այդտեղ: Ես խոսք եմ տալիս, որ մեծանամ, անպայման միանալու եմ ձեզ եւ պաշտպանեմ իմ հայրենիքը: