#13 (1133) 13.04.2016 – 19.04.2016
Ստորեւ տպագրում ենք ռուս քաղաքագետ, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի հոդվածը՝ հրապարակված ռուսաստանյան «Վոյեննո-պրոմիշլեննիյ Կուրիեր» պարբերականում: Այս անգամ թեման ադրբեջանական զինուժն է: Հեղինակը Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրենն է:
Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության մեջ կան մի շարք ծանր զինատեսակներ, որոնցից շատերը արդեն օգտագործվել են 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմագործողությունների («Քառօրյա պատերազմի») ժամանակ:
Ներկայացնենք դրանցից մի քանիսի մարտավարատեխնիկական բնութագրերը և ադրբեջանական զինված ուժերում դրանց առկայության վերաբերյալ որոշ տվյալներ: Կներկայացնենք ՏՕՍ-1-ը, ՏՕՍ-1Ա-ն, «Սմերչը», «Տոչկա» մարտավարական հրթիռները:
Հայաստանը մեր տունն է: Հատկապես մենք՝ ասորիներս, որ պետություն չունենք (ասորիները պետականությունը կորցրել են 2500 տարի առաջ), Հայաստանը համարում ենք մեր Հայրենիքը: Իմ հայրն ասորի է, մայրս՝ հայուհի: Եվ ես արժևորում եմ այն փաստը, որ ապրում և աշխատում եմ Հայաստանում ու Հայաստանի համար: Վստահ եմ, որ մյուս ազգային փոքրամասնություններն էլ են այդպես մտածում:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական բանակը, օգտագործելով օդուժ, ռեակտիվ հրետանի եւ ծանր զրահատեխնիկա, դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների ԼՂՀ հարավային ուղղությամբ: Տասնյակ անգամ գերազանցող հետեւակի ուժերով նա գրոհել է հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջանի մարտական դիրքերը: Միավորման բարձրաստիճան սպաները, որ քառօրյա պատերազմի ժամանակ ամենաթեժ կետերում էին, պատմում են, թե ինչպես են գործել մեր ստորաբաժանումները:
2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա ժ.3:00-ին ադրբեջանական կողմի սանձազերծած Քառօրյա պատերազմում թշնամին Արցախի պաշտպանության բանակի դեմ մղում էր 6-րդ սերնդի պատերազմ: Այսինքն` նոր տեսակի` բարձրտեխնոլոգիական ռազմագործողություններ: