Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#15 (1135) 27.04.2016 – 03.05.2016

ԲԱՐՁՐԱՑՐՈՒ, ՈՐ ԲԱՐՁՐԱՆԱՍ

Երևանը ողողված է «Ավրորա» մրցանակաբաշխության տարբեր պաստառներով` «Խիզախություն, նվիրվածություն, ազդեցություն», «Ինձ փրկել է Ավրորայի հերոսը»… Աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան են ժամանել ճանաչում ունեցող մարդիկ` մասնակցելու մրցանակաբաշխության արարողությանը:

ԿԱՏԱՐՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժը կատարել է մի շարք գործողություններ, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն՝ ռազմական հանցագործություններ են որակվում: Այժմ էլ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնում են հանցագործությունների վերաբերյալ ապացույցների հավաքման աշխատանքներ, որոնց հիման վրա հարուցվում են քրեական գործեր:

ՔԱՋԵՐԻ ՋՈԿԸ

Հրամանատարական կետից թիկունքային ճանապարհով հասնում եմ հարավարեւելյան դիրքերից մեկը: Այն քառօրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների կիզակետում չէր, բայց հիմա ռազմավարական նշանակություն է ձեռք բերել: Սակայն այստեղ եմ եկել ոչ թե ծավալված ինժեներական աշխատանքների, մարտական հերթապահության ականատեսը դառնալու համար, այլ հայկական բանակի ավագ սերժանտին հանդիպելու:

ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ԵՐԳ

Հարձակվեցիք գիշերով
Օձերի պես սողեսող,
Ձեր հնավանդ ադաթով
Մեր տուն մտաք գողեգող:

ԶԱՐԿԵՑԻ

Ես անգիր գիտեմ` ինչ է կատարվել, բայց ուզում եմ, որ Նարեկն ինքը պատմի:
-Մենք տանկերի էինք սպասում, բայց երբ հռնդյուն լսելով գետնատնակից դուրս վազեցի, տեսա հակառակորդի ուղղաթիռը…
Ինձ թվում է` պիտի ասի` թխալ եմ:

ՓԱՌՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 6-ին Սիսիանում կայացավ Արցախում նահատակված 5 քաջորդիների հուղարկավորությունը, որին ներկա էր նաև Քաշաթաղի շրջանի պատվիրակությունը: Թշնամին ձեռնարկեց հարձակում Արցախի ողջ սահմանով: 18-20-ամյա հայ պատանիները ոչնչացրին թշնամու հատուկջոկատայիններին: Արցախի գլխին կախված վտանգը ժամեր անց ոտքի հանեց ողջ հայությանը, և հազարավոր հայորդիներ կամավոր դիմեցին զինկոմիսարիատներ՝ առաջնագիծ մեկնելու նպատակով:

ԾԱՌ՝ ՀԵՐՈՍԻ ՊԱՏՎԻՆ

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում միջոցառում էր՝ նվիրված 2015թ. դեկտեմբերի 11-ին Արցախում զոհված երիտասարդ սպա Վարդան Վարդանյանի հիշատակին: Մարտի 26-ին Վարդանը կդառնար 22 տարեկան, սակայն հայրենիքի պաշտպանության ժամանակ անարգ թշնամու դավադիր գնդակից կտրվեց նոր ծառայության անցած երիտասարդ սպայի կյանքի թելը: