Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#15 (1135) 27.04.2016 – 03.05.2016

ՄԵՐ ԶՐԿԱՆՔՆԵՐԸ ԱՆԻՄԱՍՏ ՉԵՆ

Արցախյան պատերազմում զոհված դավթաշենցիների այրիներին ենք հրավիրել: Թող հասկանան, որ իրենց չենք մոռացել, որ իրենց զոհողությունները գնահատում ենք ու երախտապարտ ենք: Կգան-կհավաքվեն հերոս հրամանատար Սամվել Գեւորգյանի անունը կրող դպրոցի դահլիճում: Մեծարանքի խոսքեր կլսեն՝ ասմունք, համերգ, հայրենասիրական ոգեշունչ երգեր: Հետո ամեն մեկը մի-մի ծաղկեփունջ կստանա կանանց տոնի առթիվ, նվեր` արծաթյա Աստվածաշունչ, հրեշտակ, շղթա ու դրամական աջակցություն:

ԹԵՎԱԾՈՂ ԱՐԾԻՎՆԵՐԻ ՈՒ ՃԵՐՄԱԿ ՀՐԵՇՏԱԿԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Քանդակագործ Մարտին Կակոսյանը երկրային կյանքը լքեց ապրիլ ամսին և հիմա իր երկնային տարածքներից ցած է նայում և հսկում իր արծիվների թռիչքը…

ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԻՆՔՆԱՏԻՊ ԱՐՎԵՍՏԸ

ՀՀ ժողովրդական վարպետ Արմինե Հայրապետյանի գեղարվեստն ինքնատիպ է և՛ ձևով, և՛ բովանդակությամբ: Ձև ասելով` պետք է հասկանալ ազգային ասեղնագործության տեսակները, որոնք հնուց ի վեր ուղեկցել են հայ ժողովրդին` Վանի, Սվազի, Մարաշի, Այնթապի, Ուրֆայի և այլ տեղավայրերի ասեղնագործական դպրոցների ավանդները, որոնք Հայոց ցեղասպանության թոհ ու բոհի հետ ոչնչացան, անհետացան մեր բազմադարյա մշակութային այլ արժեքների հետ:

ՊԱՏԵՐԱԶՄ

Հա՛յր մեր, որ երկնքում ես, ի՞նչ մեղք էինք գործել, որ մեր աշխարհի վրա բաց թողեցիր թուրանական սելավը: Ինչո՞ւ այդ պատիժը դրեցիր մեր ճակատագրի մեջ, ինչո՞ւ պիտի մեր թռչունը թռչի վանդակը թևից կախ: Հայր մեր, հեռացրո՛ւ ամոթի այս բաժակը մեզնից և ամենքից, հանձնի՛ր դժոխքի հրին:

ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Զինվորական ծառայության անվտանգության ապահովման տեսանկյունից կանդրադառնանք պահակային ծառայության կազմակերպմանը՝ ներկայացնելով ընդամենը մի քանի դիտարկումներ, որոնցով առաջնորդվելու դեպքում կնվազեն պահակային ծառայության ԶԾԱ ռիսկերը:

ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱԶԳ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ

Հոհենֆելսում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում ավարտին է մոտենում «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին 2016թ. մարտի 29-ից մասնակցում է նաեւ ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Օրերս ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, բ.գ.թ. Արամ Սաֆարյանի հետ: