Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#16 (1136) 04.05.2016 – 10.05.2016

Նարե Մկրտչյանը ֆիլմի հերոսուհիներից մեկի՝ ցեղասպանությունը վերապրած 107-ամյա կնոջ հետ:

Անցյալ տարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հազարավորների հետ միասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ծառուղով, հաղթահարելով շատ ու շատ հակոտնյա զգացումներ, հորդ անձրևի տակ առանց անձրևանոցի լուռ քայլում էր Մայա անունով թրքուհին…

ԱՐՎԵՍՏԸ` ԲԱՆԱԿԻՆ

Ադրբեջանի հարձակողական գործողությունները փոթորկեցին ողջ հայկական աշխարհը` ավելի համախմբելով և միահամուռ դարձնելով մեր ժողովրդին: Ամեն հայ իր պարտքն է համարում ինչ-որ կերպ, ինչ-որ ձևով աջակցել, զորակցել Արցախ աշխարհին, բանակին ու զինվորին:

ՈՐ ԵՐԿԻՐԸ ԾԱՂԿԻ

Տանջալի ճանապարհ էր. պայթեցված կամուրջներ, քաղաքներ` նման դատարկ ակնախոռոչներով գանգերի, ժանգով ծածկված սպանելու զենքեր` թափված սերմնացանի և հունդի կարոտ հողին:

ՄԵԾ ԴԵՐԱՍԱՆՆ ՈՒ ՄԵԾ ՔԱՂԱՔԱՑԻՆ

Ո՞վ չի հմայվել-գերվել հոլիվուդյան հայտնի դերասան Խոսե Անտոնիո Բանդերասի վառ դերասանական խաղով: Նրա բոլոր դերերն էլ ինքնատիպ են, չկրկնվող` «Զորրոյի դիմակը», «Զորրոյի լեգենդը», «13-րդ զինվորը», «Լրտեսների երեխաները», «Սեւ ոսկին»… Խոստովանեմ՝ ես նրա արվեստի մեծ երկրպագուներից եմ, բայց երբ նա հայտարարեց՝ «Միշտ ցանկացել եմ կերտել պատմական դեմքեր, սակայն, երբ թուրքերն ինձ աստղաբաշխական հոնորարով առաջարկեցին հանդես գալ Աթաթյուրքի դերում, ես կտրականապես հրաժարվեցի», նա ինձ համար դարձավ նաեւ մեծ քաղաքացի ու մեծ հումանիստ:

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ԶՈՀՎԵՑԻՐ, ԴՈՒ ՀԱՎԵՐԺ ԱՊՐԵՑԻՐ»

Գարունն ամեն տարվա պես իր թեւերն էր փռել լեռնային Շատին գյուղի վրա ու ամեն տարվա պես կարոտով նրան էր սպասում: Գյուղ բերող ճանապարհն էլ ամեն տարվա պես, «աչքը ջուր կտրած», նրան էր սպասում: Եվ կորստյան ցավից այդպես էլ չապաքինված` հարազատներն ու մերձավորները ամեն տարվա պես սպասում էին հավատով, որ նա անպայման տուն կվերադառնա:

ՆԵՐԻ՛Ր, ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր...

-Տագնա՛պ, տագնա՛պ,- հրամանատարի բամբ ձայնը խախտեց գիշերվա քար լռությունը:
Հրամանատարը հաճախ էր «տագնապ» հրահանգը տալիս, բայց սա տարբերվում էր… Նա մարտական էր տրամադրված, հայացքի մեջ մտահոգություն կար:
-Արագացրե՛ք, տղե՛րք, սահմանին ձեր եղբայրներն են զոհվում, թշնամին մեր տարածք է խուժել: Խեղդեք դրանց իրենց արյան մեջ:

ԶԻՆՎՈՐԻՆ

Քո աչքերում՝ կրակ, քո աչքերում՝ հույսեր,
Երակներում` արյուն հերոսացած ազգի,
Քո սրտում կարոտ ու մայրական խոսքեր,
Ու անսահման հավատ ու անկոտրում հոգի: