Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#21 (1141) 08.06.2016 – 14.06.2016

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Օրվա կադր: Հենց նման վերտառությամբ այս լուսանկարը գրավեց ոչ միայն համացանցը, այլեւ լույսի նման տարածվեց ու տարածվեց… Եվ ոչ միայն Հայաստանով մեկ… Քարվաճառի հրետանավորներն են՝ Գնունի Համբարձումյանը եւ Ռոբերտ Մարգարյանը: Որոշում են՝ ով պետք է ծաղիկները նվիրի դիրք այցելած լրագրողուհուն:

ՀՈՒՆԻՍԻ 1. ՋԻՆՋ ՈՒ ՈՒՐԱԽ ՏՈՆ

Երեխաների պաշտպանության տոնը ամբողջ աշխարհով մեկ նշվում է մեծ սիրով ու ուրախությամբ: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում նույնպես այս օրը տիրում է բարության, մաքրության ու սիրո մթնոլորտ. մեծահասակները փորձում են ուրախության բազում առիթներ ստեղծել մեր երկրի փոքրիկ բնակիչների համար, իսկ նրանք էլ իրենց հերթին բոլորիս օրը լցնում են իրենց ուրախության ու անմիջականության դրական լիցքերով:

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔ

Հրետանային զորամասերն ու ստորաբաժանումները իրենց առջև դրված խնդիրները ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ գերազանց կատարեցին: Մեր զորամասերից շատերը, ի պատասխան հակառակորդի անակնկալ գործողությունների, կարողացան հստակ կազմակերպել մարտական հաշվարկների, ստորաբաժանումների դուրսբերումը ոչ միայն կանխորոշված, այլև, որոշ դեպքերում, չնախատեսված շրջաններում:

ԿՅԱՆՔ ԱՐԺԵՑՈՂ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Շարքային Հովհաննես Լեւոնի Սարդարյանը ծնվել է Սեւան քաղաքում: Ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Արմատներով Մարտակերտի Սեյսուլան գյուղից է: 1997թ. տեղափոխվել եւ ապրում է Ստեփանակերտում: Ամուսնացած է, ունի Լեւոն անունով առաջնեկ: Ստեղծագործում է ինչպես երաժշտության, այնպես էլ գրականության բնագավառներում:

ԹՇՆԱՄԻՆ` «ՊԱՐԿԻ» ՄԵՋ

Հայտնի դարձած բլուրն այս դիրքից անգամ անզեն աչքով ասես ափիդ մեջ լինի, իսկ հեռադիտակով դիտարկելիս այնպիսի տպավորություն է, թե հենց այնտեղ ես կանգնած: Մեզ ու հակառակորդին բաժանում է ընդամենը 150 մետր տարածություն: Ապրիլի 2-ին այստեղ ծավալվել են ամենաթեժ մարտերը:

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՆԱՁԵՎԸ՝ ՊԱՏՄԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՔԱՅԼ

«Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը և ընդգծում Գերմանիայի հետևողական դերը այդ արժեքների պահպանման գործում: Այն ուղեցույց է ամբողջ աշխարհին առ այն, որ մարդկության դեմ գործված նույնիսկ 100-ամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլև դատապարտվում են` ճշգրիտ բնորոշմամբ»:

ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ԵՍ ԱՐԹՆԱՑԱ ԱՅԼ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Բոլորս հոտնկայս ծափահարում, միմյանց շնորհավորում էինք, արեւմտահայ տատիկը բարձրաձայն լաց էր լինում, տղամարդիկ հազիվ էին զսպում արցունքները… «Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը…», «Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը…» վերնագրերով էին ողողված հունիսի 3-ի գերմանական թերթերը: