Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#21 (1141) 08.06.2016 – 14.06.2016

Shpigel-mini

Ասում են` հրամանատարը զորամասի դեմքն է: Փոխգնդապետ Սուրեն Մարտիրոսյանն այնքան էլ վաղուց չէ, որ նշանակվել է զորամասի հրամանատար, սակայն այս կարճ ժամանակահատվածում իր մարդկային ջերմ, հոգատար վերաբերմունքով արդեն իսկ նվաճել է ծառայակիցների, իր զինվորների հարգանքն ու վստահությունը:

ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԻՇԽԱՆԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի Հանրապետությունը գնում է դեպի բռնապետություն, ուստի և` կործանում: Գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը սպառնում է արդեն Քեմալ Աթաթուրքի ստեղծած թուրքական աշխարհիկ պետության ապագային: Թուրքական նոր վերնախավի գործելաոճը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը:

ԻՐԱՔԻ ՔՐԴԵՐԸ ԴԵՄՔՈՎ ՇՐՋՎՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԹԵՀՐԱՆ

Մայիսի 19-ին Իրաքի Քուրդիստանի իշխանությունները Իրանի հետ նավթի արտահանման վերաբերյալ հուշագիր են ստորագրել, որով ամրագրվում են դեռ ապրիլի սկզբներին նավթի արտահանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Տնտեսական նման համագործակցությունը փաստացի խորհրդանշում է Իրաքի Քուրդիստանի քաղաքական ուղեծրի փոփոխությունը եւ ազդարարում տարածաշրջանային նոր գործընթացների մասին:

ՁԵՎԱՎՈՐԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Մարդածին, տեխնածին եւ բնական աղետներից ոչ ոք ապահովագրված չէ: Ուստի, բնական է, որ աղետների ռիսկի կառավարման միջոցառումներին զուգահեռ իրականացվում են նաեւ քաղաքացիական պաշտպանության ծրագրեր: Քաղաքացիական պաշտպանության համակարգի առաջնային օղակ են քաղաքացիական պաշտպանության կառույցները: Մասնագետները քաղպաշտպանության կառույցների երեք տեսակ են առանձնացնում. ապաստարան, հակաճառագայթային թաքստոց, պարզագույն թաքստոց: