#23 (1143) 22.06.2016 – 28.06.2016
Գումարվեց 2016թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը:
Հրամանատարական կետում հանդիպում եմ փոխգնդապետ Սեւակ Հայրապետյանին: Նա հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն է: Պետք է դիրք բարձրանանք` քառօրյա պատերազմի մասնակից զինվորների հետ զրուցելու: Երբ մոտենում ենք փոխգնդապետի` հարմար մի անկյունում քողարկված մեքենային, աջ և ձախ կողային մասերում նկատում եմ կրակոցների բազում հետքեր:
Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես, երբ առիթ է լինում Արցախ գնալու, ամեն անգամ երջանկանում եմ: Այնտեղ ուրիշ մի բան եմ զգում, թե ի՞նչ, բառերով դժվարանում եմ բացատրել: Եվ այս զգացողությունն ինձ ուղեկցում է մանկուց, երբ այդ մի փոքրիկ Հայաստանի համար պատերազմ էր, իսկ ես ու քույրս երգում էինք հայրենասիրական երգեր՝ մտածելով, որ մեր երգը հասնում է այնտեղ: Այս անգամ Արցախ էի գնում Մատաղիս հասնելու համար: Մորաքրոջս թոռն է այնտեղ ծառայում: Ալիկը՝ մեր տղան, արդեն մեկուկես տարի զինվոր է:
Զինվորական տոնացույցում հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր: Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 24-րդ տարեդարձը: Այսօր մենք անթաքույց հպարտությամբ ենք խոսում մեր ռազմաավիացիոն ուժերի մասին, սակայն մեզնից քչերն են հիշում, թե հեռավոր 1992թ.-ից սկսած մինչև օրս ինչ դժվարություններ է հաղթահարել և ինչ զոհողությունների գնով է կազմավորվել մեր ռազմական օդուժը:
Գնալով ընդլայնվում են բանակ – հասարակություն շփումները: Սերտ կապեր են հաստատվում ոչ միայն բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների հետ, այլև նույնիսկ՝ նախակրթական: