#24 (1144) 29.06.2016 – 5.07.2016
Հունիսի 26-ին, ինչպես զինված ուժերի մյուս ստորաբաժանումներում, այնպես էլ պաշտպանության նախարարության վարչական համալիրում, ազդարարվեց մարզական միջոցառումների սկիզբը, որին մասնակցում են պաշտպանության նախարարության, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ, հավաքական թիմեր և անհատներ:
Գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում, որպես օրինաչափություն, կիրակի օրերը բանակային սպորտի, մարզա-մշակութային միջոցառումների կամ այլ ակտիվ հանգստի կազմակերպման օրեր են:
Նախապես հաստատված պլանի համաձայն՝ նախատեսվել էր անցկացնել սպորտային միջոցառումներ: Առաջնորդվելով «Առողջ մարմնում` առողջ հոգի» կարգախոսով` հունիս 26-ին Կապանի զորամասի հրամանատարությունը կազմակերպել էր բազմաբնույթ սպորտային խաղեր: Ուշագրավ է, որ մարզական տոնին մասնակցում էին նաև սպաները, որոնք իրենց ներկայությամբ է՛լ ավելի հետաքրքիր դարձրին միջոցառումը:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի եւ գերմանական ակումբի ղեկավարության բանակցություններն ընթանում էին բավականին լարված իրավիճակում: «Բորուսիան» չէր ցանկանում վաճառել հայ ֆուտբոլիստին Անգլիայի 20-ակի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդին»: Գերմանական Bild-ը գրում է, որ բանակցություններն այնքան լարված են եղել, որ դրանցից մեկի ժամանակ տաքարյուն իտալացին նույնիսկ աթոռն է մի կողմ նետել: