#25 (1145) 06.07.2016 – 12.07.2016
Հուլիսի 1-ին մեկնարկել է 2016թ. ամառային զորակոչը: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:
Հունիսի 29-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Մարդաշատ էր Եռաբլուր պանթեոնը, որտեղ վեր է խոյանում նրանց հիշատակին կանգնեցված հուշակոթողը: Հուշակոթողին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու, անհայտ կորածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար պանթեոն էին այցելել ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը՝ պաշտպանության նախարար, գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Պաշտպանության նախարարի հրամանով՝ ռազմական ոստիկանության աշխատակիցները զորակոչի նախաշեմին, այնուհետեւ՝ զորակոչի անցկացման օրերին, իրազեկման համալիր միջոցառումներ են անցկացնում մայրաքաղաքում եւ մարզերում` զինակոչիկներին ու նրանց ծնողներին հորդորելով զերծ մնալ անօրինական գործարքներից, զարտուղի ճանապարհներով այս կամ այն հարցը լուծելու գայթակղությունից:
Զինծառայության մեկնելուց առաջ Գորիսի զինկոմիսարիատում նորակոչիկները զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից (հանձնաժողովի նախագահ՝ ավագ բժիշկ Նորա Իվանյան) ենթարկվեցին վերջնական բուժզննության:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նորաստեղծ հայոց բանակը ստանձնեց հանրապետության պարաշյուտային սպորտի պահպանության խնդիրը: 2002թ.-ին պարաշյուտային սպորտի վետերանների ժողովի հիման վրա ստեղծվեց Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիան, որի նախագահ ընտրվեց Թևոս Իլիկչյանը: