#26 (1146) 13.07.2016 – 19.07.2016
2015թ. աշնանը ՀՀ ԶՈՒ ԳՇ «Սարդարապատ» պարի պետական համույթը, որի արական կազմը բաղկացած է ազգային բանակում երկամյա պարտադիր ժամկետային ծառայություն անցնող զինվորներից, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանի ղեկավարությամբ հայտարարեց իր մեծ ու պատասխանատու նախաձեռնության մեկնարկի մասին:
Հուլիսի 10-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այս տարի այն նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Կինոփառատոնի հատուկ հյուրն է բրիտանացի հանրահայտ դերասանուհի Ժակլին Բիսեթը: Մրցութային ծրագրում հանդես կգան երեք ժանրի ֆիլմեր` խաղարկային, վավերագրական եւ հայկական համայնապատկեր:
Ինձ միջոցառման են հրավիրել: Երևանի թիվ 62 մանկապարտեզում հուշ-ցերեկույթ է` նվիրված «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, «Սասնա ծռեր» ազատագրական ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանի հիշատակին:
Հոլանդացի մաթեմատիկոս Բեկմանը իր հայրենի Բրեդի քաղաքի փողոցներից մեկում կանգնած ինչ-որ հայտարարություն էր կարդում, երբ նրան է մոտենում մի երիտասարդ սպա եւ խնդրում լատիներեն թարգմանել հայտարարության տեքստը: Հայտարարությունը պարունակում էր մաթեմատիկական խնդիրների դժվարին պայմաններ: Տեքստը թարգմանելուց հետո Բեկմանը՝ որպես վարձատրություն իր թարգմանության դիմաց, սպայից պահանջեց լուծել հայտարարության մեջ նշված խնդիրը:
2015թ. հանդիսավորությամբ նշվեց Հայրենական պատերազմում տարած Մեծ հաղթանակի 70-ամյակը: Այդ կարևոր իրադարձության հետ կապված տեղի ունեցան բազմաբնույթ միջոցառումներ, հրավիրվեցին գիտա-գործնական նստաշրջաններ, տպագրվեցին գրքեր և հոդվածներ: Մինչդեռ, մեր օրերում դեռևս շարունակվում են 1941-1945 թթ. մարտական գործողությունների ուսումնասիրությունները:
Հայրենական մեծ պատերազմին նվիրված ֆիլմերում սովորաբար ցուցադրում են 19-20 տարեկան տղաների: Այնինչ հետազոտությունները ցույց են տալիս, որ մարտական գործողություններին մասնակցած և Բեռլին հասած շարքային զինվորի միջին տարիքը 39-ն էր: Այդ մարդիկ ծնվել էին Ռուսական կայսրությունում և դաստիարակություն ստացել մինչև 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունը: