#29 (1149) 03.08.2016 – 09.08.2016
ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության ենթակա ուսումնական ավիացիոն էսկադրիլիայում հուլիսի 26-27-ին իրականացվել են ուսումնամարզական թռիչքներ, որոնց մասնակցել են ուսումնական էսկադրիլիայի օդաչու-հրահանգիչները եւ հրամանատարական կազմը:
Երեկ վերջապես հանգուցալուծվեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինյալների խմբի կատարած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հանգուցալուծվեց բոլորիս համար, թերևս, ամենաընդունելի ճանապարհով:
Հուլիսի 18-ից 21-ը և 26-ին գնդապետ Հ. Թևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում անցկացվել են ցուցադրական զորավարժություններ, որոնց ներկա են եղել ԼՂՀ ՊԲ մյուս զորամասերի հրամանատարական կազմի ներկայացուցիչները: Զորամասի պատրաստվածությունը գնահատվել է «լավ»:
2016թ. հուլիսի 24-ին զորամասի ակումբը լեփ-լեցուն էր. կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ` նվիրված ՀՀ Ազգային հերոս Ջիվան Զավենի Աբրահամյանին:
Հերոսի կյանքն ու մարտական ուղին հանգամանորեն ներկայացրեց զորամասի գրադարանի վարիչ Ա. Թորոսյանը: Հերոսը ներկայացվեց` սկսած իր նախնիներից, որոնք փրկվելով թուրքական յաթաղանից, հանգրվանել էին Ապարանի շրջանի Զովունի գյուղում: 50-ական թվականներին Աբրահամյանները տեղափոխվում են Երևան, որտեղ էլ ծնվում է Հայաստանի Ազգային հերոսը:
Ամառային զորակոչի ավարտը Քաշաթաղի շրջանում կայացավ հուլիսի 25-ին: Ինչպես միշտ, այս անգամ ևս բոլոր նորակոչիկները վերջնական բուժզննում անցան շրջանային բուժմիավորումում: Զինկոմիսարիատի զորակոչի բաժնի աշխատակիցները վերջնական տեսքի բերեցին նրանց փաստաթղթերը, զրուցեցին տղաների և ծնողների հետ, լրացրին հարցաթերթիկները:
Սահմանամերձ այս զորամասը 2015 թվականի արդյունքներով ԶՈՒ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի մեջ գրավել է երկրորդ պատվավոր տեղը, եւ զորամասի հրամանատարությունը լի է վճռականությամբ մարտական հերթապահություն կատարող զորամասերի մեջ դառնալու լավագույնը:
Շրջեցինք զորամասի պահպանությանը վստահված սահմանի հենակետերում եւ մեր աչքով տեսանք կատարված հսկայածավալ ամրաշինական աշխատանքները, կատարելագործված ինժեներական կառույցները:
Անձնակազմը նոր համալրում է ստացել: Նրանց մեջ կան բուհերում սովորող կամ արդեն ավարտած, բանիմաց, կրթված զինվորներ: Ցանկացած զորամասի համար մեծ առավելություն և հարստություն է այդպիսի զինվորներ ունենալը, որոնց էլ հենց ներգրավում ենք հասարակական ակտիվներում: Նրանք իրենց օժտվածությամբ, մեր աշխատանքներին օգնելու պատրաստակամությամբ դառնում են մեր առաջին օգնականը՝ ստորաբաժանումներում իրավական, հոգևոր-մշակութային, դաստիարակչական և այլ աշխատանքներ տանելու գործում: