#30 (1150) 10.08.2016 – 16.08.2016
Օգոստոսի 6-ին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ գնդապետ Ռ. Շահգելդյանի հրամանատարությամբ գործող զորամասի 48 նորակոչիկների երդման արարողությունը:
Ապրիլին հակառակորդը Արցախի ողջ երկայնքով մարտական գործողություններ սկսեց՝ օգտագործելով իր զինտեխնիկայի ողջ կարողությունը:
Եղբայրս` Հրաչիկ Մկրտչյանը, հայրենիքի փրկության համար զոհեց ամենաթանկը` իր կյանքը: Հատուկ գնդի կազմում էր կռվում: 1992թ. օգոստոսի 17-ին «Սոյուղ» մարտական հենակետի «Խոշլի դաղ» բարձունքը գրավելիս զոհվեց:
Գնդապետ Թ. Հայրապետյանի հրամանատարությամբ գործող զորամասում թեև անձնակազմի զորակոչի և զորացրման գործընթաց է, սակայն բոլոր ստորաբաժանումները բարձր մարտական պատրաստվածության վիճակում են: Ներկայումս զորամասում անցկացվում են ուսումնական փուլի նախապատրաստական աշխատանքները:
Կապիտան Գառնիկ Սահակյանը ծնվել է 1988 թվականին: 2005-2009թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ստացել է հրետանավորի որակավորում, 2009-2015թթ. ծառայել է որպես դասակի, այնուհետեւ՝ հրետանային մարտկոցի հրամանատար:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ փոխգնդապետ Նվեր Ներսիսյանի հրամանատարությամբ գործող գումարտակն աչքի ընկավ մարտական բարձր պատրաստականությամբ: Ստորաբաժանումն առաջինն իր վրա ընդունեց թշնամու հարվածը: