#31 (1151) 17.08.2016 – 23.08.2016
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ օգոստոսի 16-ին Երևանում անցկացվեց ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Նիստն անցկացվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ:
Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է երկրորդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին, զինծառայության կազմակերպման ընթացքին: Նախարարին ուղեկցել է հանրապետության տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներից կազմված «դեսանտական խումբը»:
Ապրիլյան պատերազմին հաջորդող կադրային փոփոխությունները ԼՂՀ պաշտպանության բանակում միտված էին ղեկավարման համակարգը կատարելագործելուն:
Մայիսի 2-ին պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով փոխգնդապետ Արամ Հայիրյանը նշանակվեց հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջանի հրամանատար: Ի դեպ, առաջնագծի սպայական ավանում բնակություն է հաստատել նաեւ հրամանատարի ընտանիքը` կինը եւ դուստրը:
Ի՞նչ է փոխվել առաջնագծում ապրիլյան պատերազմից հետո, ինչպե՞ս են ծախսվել ապրիլի 4-ից Արցախի Հանրապետության կառավարության հատուկ հաշվեհամարին հանգանակված գումարները: Այս հարցերին պատասխանելու համար Արցախի կառավարությունը նախաձեռնել էր հասարակական-քաղաքական գործիչների այցելություն առաջնագիծ, ինչպես նաեւ հանդիպումներ իշխանության ներկայացուցիչների հետ:
Իմ երկրորդ ընտանիքն է սահմանը: Սահմանն ինձ համար սկսվում է սեփական ընտանիքիցս և վերջանում է մեր հայրենի եզերքով. սա ինձ լրացուցիչ լիցք, ուժ է հաղորդում: Պատերազմն իմ մեջ շատ բան փոխեց. ծառայությունս զորքերում շարունակելու մեծ ցանկություն ունեի: Ծառայության անցա զորամասի բոլոր ստորաբաժանումներում: Երբ դեռ պայմանագրային գումարտակի հրամանատար էի, չորս տարի անընդմեջ իմ ղեկավարած գումարտակը ճանաչվել է ՀՀ ԶՈՒ լավագույն պայմանագրային գումարտակ, իսկ ես էլ՝ պայմանագրային գումարտակի լավագույն հրամանատար:
Մայոր Գեղամ Հովհաննիսյանը ծնվել է Արտաշատ քաղաքում: Ավարտելով ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը՝ ուսումը շարունակել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ռազմական բուհն ավարտելուց հետո նշանակվել է մոտոհրաձգային գումարտակի դասակի հրամանատար: 2016 թ. մարտ ամսին կադրային առաջխաղացման ծրագրի շրջանակներում նշանակվում է զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, որտեղ էլ ծառայում է մինչև օրս:
Հարձակումը միանգամից սկսվեց: Հետո իմացանք, որ թշնամու դիվերսիոն խումբը ճեղքել է առաջնագիծն ու թափանցել թիկունք: Լուսաբացին սկսեցին գումարտակի վրա կրակել, ու հրետանու դասակը հակառակորդին լռեցնելու հրաման ստացավ: Այնպես ստացվեց, որ ես պիտի փոխարինեի հրետանու դիտարկողին: Տղաներին ասացի, որ մտնեն բլինդաժ, իսկ ես մնացի դիտակետում: