Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#31 (1151) 17.08.2016 – 23.08.2016

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ 1915-23 ԹԹ. ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Միացյալ Նահանգների Փասադենա քաղաքի (Կալիֆոռնիա) իններորդ շրջանի վերաքննիչ դատարանը օգոստոսի 4-ին լսեց բանավոր փաստարկներ Բակալյանն ու Դավոյանն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության և նրա Կենտրոնական ու «Զիրաաթ» բանկերի:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ՈՒ ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՓԱՍՏԵՐԻՑ

Չնայած ծիծաղելի տեսքին՝ սրանք իրոք մեծ ականջներ են: Այս երիտասարդը չի հանգստանում, այլ «լսում է»: Ըստ էության, սա «ականջ դնելու» մեծ սարք է: Իսկ ամենահետաքրքիրը, որ այն իսկապես աշխատում է: Ռմբակոծիչների շարժիչների ձայնը լսելու ավելի լավ միջոց այն ժամանակ չի եղել: Հսկայական սարքը երկու կողմից մոտեցնում էին ականջներին և լսում գերմանական ինքնաթիռների մոտեցող ձայնը: Արդյունավետ և պարզ:

ՄՈՒՍԱԼԵՌՑԻ ՔԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության իրականացրած ցեղասպանության հետևանքով սպանվում են 1,5 միլիոն հայեր, սակայն ոչ բոլոր տեղերում է հաջողվում հաշվեհարդար տեսնել հայ բնակչության նկատմամբ: Մի շարք վայրերում հայերը դիմում են ինքնապաշտպանության, որը նրանց հնարավորություն է տալիս փրկվելու կամ էլ զենքը ձեռքին արժանապատվորեն մահն ընդունելու: Նման վայրերից էր Միջերկրականի ափին գտնվող կիլիկյան Սուետիայի գավառակը, որի բնակիչները թուրքերին և մահմեդական խառնամբոխին դիմագրավեցին Մուսա լեռան (Մովսեսի լեռ) վրա և փրկվեցին շնորհիվ դիմադրության և ֆրանսիական օգնության:

ԳՈՂԱՑՎԱԾ ԵՐԱԶ

Դրսում վաղուց արդեն մութ էր՝ ձմռան ցուրտ գիշեր։ Քնած էր քաղաքը, քուն էին մտել աշխարհի բոլոր մանուկները, իսկ Լևոնիկի քունը, չգիտես ինչու, չէր տանում։ Դեռ երեկոյան մայրը նրան անկողին դրեց, միասին երախտապարտ աղոթեցին Հայր Աստծուն հաջողակ գործերի համար, բարի գիշեր մաղթեցին մեկմեկու, բայց մեկ է՝ քունը թռել էր աչքերից։ Ու հիմա փոքրիկի ուշքն ու միտքը ահեղ Բորեասի շնչից հալածված ձյան ճերմակ փաթիլներն էին, որոնք տարաշխարհիկ թիթեռնիկների պես խուճապահար մղվում էին դեպի մարմրուն լույսը, որ արձակում էր պահարանիկին դրված կերոսինե լամպը, և բախվելով եղյամազարդ ապակուն՝ ցրիվ էին գալիս՝ դարձյալ քամու բերանն ընկած։