#32 (1152) 24.08.2016 – 30.08.2016
Լեգեոնի զինծառայողների կազմում կային զգալի թվով հայազգի սպաներ: Նրանցից ոմանք ռազմական կրթություն էին ստացել ամերիկյան, ֆրանսիական և թուրքական զինվորական հաստատություններում: Ֆրանսիական հրամանատարությունը աշխատում էր նրանց չնշանակել զինվորական բարձր պաշտոններում, նույնիսկ ավելի ցածր պաշտոններ էին տալիս:
Անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական ոսկե մեդալից, որ Ատլանտայում նվաճեց հայազգի անվանի ըմբիշ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը, 20 տարի անց օլիմպիական չեմպիոն հռչակվեց Արթուր Ալեքսանյանը՝ դարձյալ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում:
Օլիմպիական 31-րդ խաղերի արծաթե մեդալակիր, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը ծնվել է 1989 թ. մարտի 25-ին Էջմիածնում։ Չորս տարեկան հասակում տեղափոխվել է Մոսկվա: Ըմբշամարտով սկսել է զբաղվել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ։ 2006 թ.-ին դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող, 2008 – 2009 թթ.-ին՝ աշխարհի պատանեկան առաջնությունների մրցանակակիր: