Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#33 (1153) 31.08.2016 – 06.09.2016

ԵՍ ՎԱՀԱՆՆ ԵՄ

Կրտսեր սերժանտ Վահան Կիրակոսյանը ծառայում է սահմանային զորամասերից մեկում: Ծառայում է առանձնակի նվիրումով: Արցախյան պատերազմը խոր ու անջնջելի հետք է թողել նրա մարդկային ու ստեղծագործական նկարագրի վրա (մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է մորեղբայրը` օդաչու-հրամանատար Հրայր Կիրակոսյանը):

ՏՐՎԵՑԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

Համաձայն ՀՀ ՊՆ 3-րդ զորամիավորման 2016թ. պատրաստության պլանի` օգոստոսի 24-ից 26-ը անցկացվեցին եռաստիճան զորավարժություններ զորամիավորման ենթակա զորամասերի ներգրավմամբ:

ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԻԾԸ - 2

Նորից ուղեւորվեցինք ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան հատված: Քառօրյա պատերազմից հինգ ամիս անց ի՞նչ է արվել զինվորի անվտանգ եւ ապահով ծառայության համար: Տեսանք իրականացված շինարարական մեծածավալ աշխատանքներ, վերակառուցված դիրքեր, ներդրված տեխնիկական միջոցներ…

ԶՈՐԱՄԱՍԸ ԻՄ ՏՈՒՆՆ Է

Փառահեղ մարտական ուղի անցած, բազում հաղթանակներ կռած եւ ադրբեջանական գերությունից տասնյակ բնակավայրեր ու քրիստոնեության վաղ շրջանի հարյուրավոր մշակութային կոթողներ ազատագրած զորամասը, որի հրամանատարն է հայոց զինուժի երիտասարդ սերնդի ուսյալ եւ օժտված սպաներից մեկը՝ գնդապետ Հ. Աթոյանը, այսօր էլ շարունակում է վստահորեն կատարել իր առջեւ դրված մարտական առաջադրանքը:

ԵՐԴՎԵՑԻՆ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻՆԵՐԸ

Օգոստոսի 27-ին Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարան ընդունված առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունն էր: Ներկա էին ՀՀ ԶՈՒ ավիացիայի, ՀՕՊ-ի, Կ եւ ԱԿՀ վարչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի գլխավորությամբ:

ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Պաշտպանական բնագավառում տեղի ունեցած բարեփոխումներն իրենց լուրջ ազդեցությունն են թողել նաեւ ռազմակրթական ոլորտի վրա: Նորամուծությունների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում կրթությունը դարձել է առավել որակյալ: Զինված ուժերի զարգացման, մարտունակության եւ պրոֆեսիոնալիզմի բարձրացմանն են միտված շարունակական փոփոխությունները: Ռազմական կրթությունը չի կարող լճանալ, քարանալ, հետեւաբար՝ այն անընդհատ զարգանալու եւ փոփոխվելու է՝ ներառելով նոր գաղափարներ, ուսուցման արդիական միջոցներ: Այդ նպատակով էլ հաստատվել է ռազմակրթական հայեցակարգն ու իրականացման ծրագիրը:

ՆԱ ԽՈՍՈՒՄ Է ՀՈԳՈՒԴ ՀԵՏ

Առաջին անգամ օրթոպեդ- ինժեներ Մկրտիչ Գինոսյանի անունը լսեցի տարիներ առաջ, երբ հարցազրույց էի անում ազատամարտիկ Արտյոմ Պողոսյանի հետ: Նա անթերի էր քայլում, և ապշած մնացի, երբ իմացա, որ Արցախյան պատերազմի ժամանակ 20-ամյա տղան կորցրել է ոտքը: