#36-37 (1156-1157) 21.09.2016 – 27.09.2016
Համայն հայությունը տոնում է Անկախության 25-րդ տարեդարձը` մեծ շուքով, հանդիսություններով: Անկախ, ազատ հայրենիք ունենալու բաղձանքը իրականություն դարձավ նաև մեր ազգի լավագույն զավակների կյանքի գնով: Երվանդ Կարապետյանը մեկն էր այդ քաջորդիներից:
Գնդապետ Գևորգ Գրիգորյանի մասին շատ էի լսել, սակայն հանդիպել չէի կարողանում, չէր ստացվում: Ասում էին` ավելի շատ ընկեր-հրամանատար է, քան` սոսկ հրամանատար, հոգեբան-հրամանատար է, առաջին հայացքից հասկանում է զինվորի հոգեվիճակը, մարդկային ամենաբարձր որակներով օժտված հրամանատար է: Մի խոսքով` զինվորական, որին հարկավոր էր ու պետք էր հանդիպել եւ անմիջականորեն խոսել, ծանոթանալ: Այս մտադրությամբ ճանապարհվեցինք զորամաս, ուր հասանք ուշ երեկոյան:
Սեպտեմբերի 14-ին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ Տիգրան Պետրոսյանցի «Հայաստան, իմ սեր» գրքի շնորհանդեսը: Մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ, ընթերացասերներ:
Մեկ անգամ տրվող կյանքը թանկ գին ունի: Ընտրյալների համար այն ավելին` հայրենիք արժե: «Վասն հայրենյաց, վասն հավատի» համար պատերազմները, սկսած 5-րդ դարում մղված «Վարդանանց պատերազմից» ցայսօր` 21-րդ դարի սկզբի Քառօրյան, չեն փոխել իրենց պատճառն ու իմաստը:
Հայաստանի գրողների միությանը հարող փոքրիկ պուրակում հավաքվել էին ռազմահայրենասիրական գրականությունը սիրող մի խումբ ընթերցողներ՝ մասնակցելու Հայաստանի գրողների միության և պաշտպանության նախարարության համատեղ մրցանակաբաշխությունը: Ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությունը սահմանել էր մրցանակներ արձակի, պոեզիայի, հրապարակախոսության, գրականագիտության ժանրերում:
25 տարի առաջ, երբ հայ-ադրբեջանական հակամարտությունը, չսահմանափակվելով արցախյան ճակատով, ընդգրկեց նաև ՀՀ սահմանները, նախիջևանյան հատվածում նույնպես լուրջ սպառնալիք առաջացավ: Վտանգված էր նաև 21 կմ-ով ՀՀ մյուս համայնքներից կտրված Խաչիկ գյուղը, որի պաշտպանության համար ոտքի ելան գյուղի տղամարդիկ: Զինված որսորդական հրացաններով՝ նրանք սկսեցին ինքնապաշտպանությունը: Հետագայում նրանց միացան նաև կամավորական ջոկատների ազատամարտիկները ու նորաստեղծ հայկական բանակի զինծառայողները: Միասնական ուժերով հաջողվեց անառիկ պահել գյուղը: