#42 (1162) 26.10.2016 – 01.11.2016
«Մեզ պարտադրում են սպառազինությունների մրցավազք, մենք պետք է կարողանանք քայլ առաջ անել եւ պատրաստվել ոչ թե երեկվա, այլ վաղվա պատերազմին: Այդ ճանապարհին մենք պետք է շատ սթափ գնահատենք, թե որն է մեր կարիքը, ինչ ունենք մեր զինանոցներում, եւ ինչ պետք է ավելացնել, որ այդ պայքարը նվազագույն միջոցներով առավելագույն արդյունք տա»:
«Հրետանին պատերազմի աստվածն է». Արցախյան պատերազմի օրերին, չունենալով որևէ լուրջ ռեսուրս, մեր հրետանավորները հերոսական մարտեր մղեցին Լաչինի միջանցքի համար եւ իրենց հմուտ ու գրագետ գործելակերպով ապացուցեցին այս հանրահայտ աքսիոմի ճշմարտացիությունը: Նրանց սխրանքի շնորհիվ թշնամին ու միջազգային հանրությունը ստիպված եղան հաշվի նստել հայ մտքի ու բազկի ուժի հետ: Այսօր էլ՝ վկան ապրիլյան պատերազմը, հրթիռահրետանային զորքերը վճռորոշ դեր են կատարում ռազմաճակատի տարբեր հատվածներում՝ ձախողելով թշնամու բոլոր ծրագրերը:
Գնդապետ Գոռ Տիգրանյանի հրամանատարությամբ գործող զորամասը ապրիլյան պատերազմում ՀՀ ՊՆ զորամասերից ամենից շատ պարգևների արժանացավ:
Հոկտեմբերի 10-ին Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի դահլիճում Երեւանի պետական օպերային թատրոնի նվագախմբի մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում առաջին անգամ ունկնդիրների ուշադրությանը ներկայացվեց Վահան Արծրունու «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» շարքը՝ Մեսրոպ Մաշտոցի շարականների իր մեկնաբանությունը: Համերգի ընթացքում Արծրունու կատարմամբ հնչեցին ստեղծագործություններ կոմպոզիտորի «Կոմիտաս. տասը հայտնություն» շարքից. երգեր՝ գրված Կոմիտաս վարդապետի բանաստեղծությունների հիման վրա:
Լույս է տեսել ազատամարտիկ, գեղանկարիչ-մանկավարժ Ռոբերտ Մուրադյանի «Սպասեք մեզ… մենք դեռ կգանք» բանաստեղծությունների ժողովածուն: Գրքում ամփոփված են հեղինակի վերջին տարիների՝ հայրենիքին, մարտական ընկերներին նվիրված, ինչպես նաեւ խոհափիլիսոփայական բնույթի լավագույն ստեղծագործությունները: Ի դեպ, գրքի գեղարվեստական ձեւավորումը կատարել է հենց հեղինակը:
Մեր որդին` Դավիթ Ստեփանյանը, ծառայում է բանակում, հայրենիքի պաշտպան է: Ամեն օր, ամեն ժամ մտքերով նրա հետ ենք ու բանակին, զինվորին վերաբերող ամեն լուր ասես մեր սրտի միջով է անցնում:
…Իրանում՝ Նոր Ջուղա հայկական բնակավայրում, կա մի երկհարկանի տուն, որի սենյակները թանգարանի պահոցներ են հիշեցնում՝ հարյուրավոր հնատիպ գրքերի արժեքավոր հավաքածու, հազվագյուտ գեղանկարներ, Հին և Նոր Ջուղաների պատմությունն ու հզոր մշակութային ժառանգությանը նվիրված մի քանի տասնյակի հասնող գիտական աշխատություններ, լուսանկարներ, հազարավոր նամակներ…Իսկ տան աշխատասենյակում մշտապես կարելի է տեսնել ականավոր հայագետ, լեզվաբան Լևոն Մինասյանին՝ գրամեքենայի վրա խոնարհված: