#43 (1163) 02.11.2016 – 08.11.2016
Մեր պատմության բոլոր վճռական գոյամարտերում մարտական դրոշը հայ ռազմիկի համար յուրօրինակ ոգեշնչման աղբյուր է եղել եւ քաջալերել ու հերոսության է մղել նրան: Մարտական դրոշը զինվորական պատվի, արիության և փառքի խորհրդանիշն է: Եվ հենց այդ համատեքստում հասկանալի էր այն ոգևորությունն ու բարձր տոնական տրամադրությունը, որ հոկտեմբերի 28-ին տիրում էր ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ուսումնական ստորաբաժանումում: Այդ օրը ՀՀ նախագահի պահպանագրով կենտրոնն արժանացավ մարտական դրոշի:
Հեռաչափն արտադրում է «ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ՓԲԸ-ն: Սարքն անցել է գործարանային ու դաշտային փորձարկումների փուլը և այսօր արդեն մատակարարվում է ՀՀ զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներ: LH-01M լազերային հեռաչափն իր տեխնիկական բնութագրերով չի զիջում արտասահմանյան նմանատիպ նորագույն նմուշներին:
Այժմ բանակաշինությունից անցում ենք կատարել «Ազգ-բանակ» գաղափարախոսական հենքի վրա խարսխված «Հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելու» ռազմավարական սկզբունքին: «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը «Ազգ-հավատ-բանակ-պետություն» արժեհամակարգի խտացված բանաձևն է: Այն որոշիչ ու թելադրող գերակայություն է:
Այսօր անհերքելի փաստ է, որ հոգեւոր սպասավորներն իրենց նշանակալի դերակատարումն ունեն մեր զինված ուժերի մարտունակության ամրապնդման գործում: 1997թ.-ից մեր զորքերում գործում է հոգեւոր առաջնորդությունը, որում այսօր արդեն շուրջ հինգ տասնյակ գնդերեց է ներգրավված: Նրանց վերապահված է կարեւորագույն խնդիրներից մեկը՝ հայ զինվորականներին ոգեղեն ամրություն հաղորդելու առաքելությունը:
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրման օրից (2009թ.) սերտորեն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Անցած տարիների ընթացքում կազմակերպությունը բազմաթիվ այցելություններ է իրականացրել ՀՀ ԶՈՒ տարբեր զորամասեր:
Ուղիղ 60 տարի առաջ` 1956թ., Խորհրդային Միության պաշտպանության նախարար Գ. Ժուկովի նախաձեռնությամբ, Մոսկվայում հիմնադրվում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեն:
Հոբելյանի առիթով անցկացվող միջոցառումներից էր հոկտեմբերի 27-ին Երևանի Խորենացու փողոցի 22 շենքի պատին ՀՀ Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի հիմնադրման 60-ամյակի առթիվ փակցված հուշաքար-հուշատախտակի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀՄՊ վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդներ, «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորհրդի երիտասարդ անդամներ: