Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#48 (1168) 07.12.2016 – 13.12.2016

ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ ՄԵՐ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐՆ ԵՆ

Խրամուղով շարժվում ենք առաջ: Մեզ ուղեկցող սպան վստահ եւ միեւնույն ժամանակ շատ զգույշ է քայլում իրեն սնած եւ ուժ տված, տառապանք ու ցավ տեսած հողի վրայով: Համարձակ ու կորովի է քայլում, քանզի մայր հողի պահպանությունը իրեն ու իր զենքին է վստահված: Զգույշ, որովհետեւ հերոսական հազար շունչ ու ոգի ունի իր անհանգիստ խորքերում անթեղած:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ՈՒ ԱՌԱՋՆԱԳԾԻ ՁԳՈՂ ՈՒԺԸ

Մեր երկրի հյուսիսարեւելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամասերից մեկում եմ: Սահմանագոտու այս հատվածում հակառակորդի հետ մանր ու մեծ ընդհարումներն առօրյայի անբաժան մասն են… Այստեղ հերոսական են թե՛ թշնամու հարեւանությամբ ապրող գյուղերի բնակիչները եւ թե՛ նրանց խաղաղ կյանքն ապահովող զինվորականները:

ՇՐՋԱՅՑ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանագոտում եմ՝ գնդապետ Սողոմոն Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասում, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում պատասխանատու եւ բարդ տեղամասում: Շրջում եմ զորամասում, հետեւում ծառայական անցուդարձին:

ԴԵՂՆԱԿԱՐՄԻՐ ԾԱՌԸ

Ես հերոս չեմ. չհասցրի կռվել: Նոր էի թնդանոթս դիրքավորել, ուզում էի «Ուրալը» քողարկել փոսի մեջ, երբ արկը պայթեց կողքիս: Ես կարող եմ Ձեզ բազմաթիվ հերոսների հետ ծանոթացնել, որոնք քառօրյա պատերազմի ժամանակ…

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԶԻՆՂԵԿԸ

Երևանի թիվ 120 դպրոցի զինղեկ, գնդապետ Սամվել Վանեսյանը նշում է, որ դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը բավական բարձր է ոչ միայն «Նախնական զինվորական պատրաստություն», այլ նաև «Մայրենի լեզու», «Պատմություն» առարկաների ուսուցիչների կողմից տարվող դաստիարակչական աշխատանքների, ուսուցչական կոլեկտիվի համատեղ ջանքերի շնորհիվ:

ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՉԵՄ ԽԱԽՏԻ

Շուտով ես էլ եմ մեկնելու ծառայության, թվով չորրորդ զինվորն եմ լինելու Արեւշատյանների ընտանիքից: Համոզված եմ՝ չեմ խախտի եղբայրներիս ձեւավորած բարի ավանդույթը, եւ շնորհակալագրերի շարքը կլրանա եւս մեկով: Ինչու չէ, հնարավոր է՝ նաեւ մեդալով:

ՂՈՉԱՍԱՐԻ ՁՆՀԱԼԸ

Հակառակորդը շարունակում էր կրակի տակ պահել իրենից ցած գտնվող հայկական դիրքերը: Կրակում էր ձեռքի տակ եղած գրեթե բոլոր զինատեսակներից: Արկերը պայթում էին աջ ու ձախ: Շրջափակված թշնամին խուճապի մեջ էր: