#48 (1168) 07.12.2016 – 13.12.2016
Վերջերս Ստեփանակերտի «Դիզակ պլյուս» հրատարակչությունը լույս է ընծայել Ռուբեն Գրիգորյանի «Խոնարհումով» գիրքը: Հեղինակն իր գլուխն է խոնարհում Արցախյան ազատամարտում ընկած մեր հերոսների հիշատակի առաջ։
Օրերս «Հայաստան» հրատարակչությունը «Հայերը համաշխարհային պատմության անցուդարձերում» մատենաշարի ներքո լույս է ընծայել Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նադեժդա Նիկիտենկոյի «Արքայակերտից մինչև Կիև. Աննա Ծիրանածինը. Իմաստո՞ւն, թե՞ Անիծյալ»՝ ծավալուն աշխատությունը` նվիրված Ռուսիայում քրիստոնեության ընդունման 1025-ամյակին:
Հայաստանը արգելք է դրել Պակիստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքի վրա: Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է՝ Պակիստանը հրաժարվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այլեւ պաշտոնապես ճանաչել որպես անկախ պետություն:
Միջազգային շուկայում նավթի գնի անկումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ստիպում է իր ներքաղաքական դիրքերի ամրապնդման համար կրկին դիմելու կեղծ քարոզչության: Պետական բյուջեից պաշտպանական ոլորտին նոր մեծածավալ հատկացումներն արդարացնելու նպատակով նա Ղարաբաղյան հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու հայտարարություն է արել: