#49 (1169) 14.12.2016 – 20.12.2016
Օր օրի մեր ազգային բանակը հզորանում է և դառնում ավելի մարտունակ: Սակայն անելիքներ դեռևս շատ կան: Ստորաբաժանումների մարտունակության հիմքում ընկած են զինվորական կարգապահությունն ու զինծառայողների բարոյահոգեբանական բարձր վիճակը: Այդ ուղղությամբ տարվող աշխատանքների պատասխանատուներն են բոլոր օղակների հրամանատարները:
Մարդու օրգանիզմի նորմալ գործունեության, առողջության համար ամենօրյա ֆիզիկական մարզումներից զատ մեծ նշանակություն ունեն նաև հոգեբանական մարզումները: Սրանք առանձին կամ համալիր վարժություններ են, որոնք ընդհանուր առողջարար ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա, կանխարգելիչ դեր են խաղում դիսթրեսի (քայքայիչ սթրեսի) դեպքում և ապահովում են բարդ իրավիճակներում մարդու գործողությունների ճկունությունն ու արդյունավետությունը: Հոգեկան ինքնակարգավորման բազմաթիվ միջոցների շարքն են դասվում նաև շնչառական վարժությունները:
1915 թ. հուլիսի վերջին Դրոն իր գլխավորած 2-րդ կամավորական զորախմբով տասնյակ հազարավոր գաղթականության հետ հասնում է Իգդիր, որտեղ բարձրացնում է կամավորական զորախմբերով Տարոն և Սասուն արշավելու հարցը: Իգդիրում Հայոց Ազգային Բյուրոյի ներկայացուցիչների ու կամավորական զորախմբերի հրամանատարների մասնակցությամբ տեղի է ունենում խորհրդակցություն, որի մասնակիցները քննարկում են ռազմաճակատում տիրող իրավիճակը, ինչպես նաև Տարոնին ու Սասունին օգնության հասնելու հարցը:
Սպայակազմի արտահերթ սպասարկումից հետո խանութի դուռը գրոհեց շարքայինների դասը, և շուտով էլ ժխորը վերածվեց ծեծկռտուքի… Շատերը ձեռնունայն էին մնալու և ստիպված բավարարվելու էին ճարպիկ զինակցի հայթայթած անուշահամ քաղցրեղենին մի նվաղուն, ըղձալի հայացք ձգելով։ Մինչդեռ գծուծ չարամիտները բոլորի աչքի առաջ ցուցադրաբար օդից կլլում էին ռահաթ-լոխումի համեղ պատառները և ցինիկորեն լպստում շուրթերի կպչուն շաքարափոշին՝ ջիջիլ գցելով հուսահատներին։ Մինչև կեսօր զինվորական խառնամբոխը ցրվեց, կրպակը դատարկված էր։
Կիլիկիայի հայկական պետությունն իր գոյության ողջ ընթացքում պատերազմների մեջ էր, ուստի կանոնավոր և ուժեղ բանակ ունենալն անհրաժեշտություն էր: Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք: Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի:
Թվում է` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը անհավասարակշռված և հոգեկան շեղումներ ունեցող անձ է, սակայն իրականում իր հակասական պահվածքով և իրարամերժ հայտարարություններով նա կարծես շոշափում է Թուրքիայի շուրջ արկա աշխարհաքաղաքական դաշտը և փորձում առավելագույն օգուտներ քաղել:
Միջազգային շուկայում նավթի գնի անկման պատճառով ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել Ադրբեջանում էլեկտրաէներգիայի հիմնական արտադրող «Ազէներջի» ընկերությունը: Միջազգային վարկանիշային գործակալությունները, մասնավորապես՝ հեղինակավոր «Fitch Ratings»-ը նույնիսկ իջեցրել են այդ կազմակերպության վարկանիշային ցուցանիշը՝ գնահատելով այն որպես բացասական: