Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#50 (1170) 21.12.2016 – 27.12.2016

ԶԻՆՎՈՐԸ ԻՄ ՈՒԺՆ Է՝ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՈՒԺԸ...

Զինված ուժերում պատրաստության գործընթացը երբեք չի դադարում և չի ավարտվում: Իմ հրամանատարությամբ մեր երկրի արևմտյան դարպասը պահպանող զորամասի ստորաբաժանումների մարտիկները մարտական խնդրի կատարմանը զուգընթաց անընդհատ զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, բծախնդրորեն հոգում իրենց ամրակցված զենքի ու ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման պահանջները:

ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵԼ

Մեր տանը հայհոյանք առհասարակ չի հնչել: Այն որպես վատ երեւույթ մեր կենցաղից դուրս է եղել: Այդպես են ինձ դաստիարակել, այդպես էլ ես եմ որդուս դաստիարակել:

ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

Դեկտեմբերի 19-ին 4-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մեկնարկեցին 2016 թվականի ուսումնական տարվա երկրորդ փուլի ամփոփիչ ստուգումները՝ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ:

ՄԱՏՈՒՌԻ ԲԱՑՈՒՄ

Գնդապետ Կարեն Սեդրակյանի հրամանատարությամբ գործող զորամասում օրերս տեղի ունեցավ մատուռի բացման արարողություն: Մատուռն օծեց Մեղրիի Մեծ թաղի Ս. Աստվածածին եկեղեցու քահանա տեր Ռաֆայել Խաչիկյանը:

ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ ԶՈՐԵՂ ԶԵՆՔ Է

Փոխգնդապետ Արշալույս Չոբանյանը ծնունդով Ջավախք աշխարհից է: Բժշկական ուսումնարանում էր սովորում, երբ զորակոչվեց բանակ: Ջոկի հրամանատար էր: Ծառայության ընթացքում դրսեւորեց զինվորականին հատուկ հմտություններ, կարողություններ: Բրիգադի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը նկատեց երիտասարդի ունակությունները, խորհուրդ տվեց ուսումը շարունակել ռազմական բուհում:

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ

1996 թվականի դեկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում ծնված Իգոր Պապի Հակոբյանը խելացի և բանիմաց երիտասարդ էր: Ծառայության անցնելով Արմավիրի ուսումնական զորամասում՝ կարճ ժամանակում յուրացրել էր տանկի նշանառու-օպերատորի մասնագիտությունը: Նորմատիվների հանձնման և տանկային զորավարժությունների ժամանակ մշտապես ցույց էր տալիս թիրախների խոցման գերազանց արդյունքներ և փայլում իր գիտելիքներով` արժանանալով հրամանատարների խրախուսանքին:

«ԲԱՆ ՉՄՆԱՑ, ԳԱԼՈՒ ԵՄ...»

«Հա՛, ջա՛ն, ինչո՞վ օգնեմ»,- միշտ այս խոսքերը կլսեիր մեր Արմանից: Շատ բարի էր, անկեղծ, մանկան պես դյուրահավատ ու զգայուն: