#50 (1170) 21.12.2016 – 27.12.2016
Սրճարանում կիսախավար է: Սուրճի համով լիկյորը երանելի թմբիր է բերում: Բազկաթոռը տաք է ու փափուկ: Բրունո Մարսը ինչ-որ երգ է երգում միայնության մասին: Նարեկի սիրած երգն է: «Ես նստում եմ միայնակ ու խոսում եմ լուսնի հետ»….
Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում կայացավ ՀՀ ՊՆ մամլո քարտուղար, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի «Ռազմարվեստ. օդային գերակայություն» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին պատմության ինստիտուտի աշխատակիցներ, ուսանողներ, ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն և Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանների ներկայացուցիչներ և այլք:
Այս նախատոնական օրերին խմբագրության փոստն ուղղակի հեղեղված է սահմանում դժվարին ու հերոսական ծառայություն իրականացնող հայ զինվորին հասցեագրված դպրոցահասակ երեխաների նամակներով, որոնցում հայրենիքի պաշտպանին ուղղված փոքրիկների անկեղծ-սրտաբուխ ցանկություններն ու մաղթանքները մինչեւ հոգու խորքը հուզում են մարդկանց:
Հատուկ նշանակության գումարտակը տեղակայվել էր անապատում, որտեղ կեսօրից հետո օդի ջերմությունը ստվերում հասնում էր սնդիկի սյան հիսուն աստիճանի։ Վարակաբեր մի շրջան էր սկսվել, երբ անձնակազմի մարտական ոգին անկում էր ապրում համաճարակների բռնկումից։ Եվ ժամանակ առ ժամանակ զորամասի տարածքից մի քանի զինվոր էին տեղափոխում մոտակա լազարեթ՝ բուժելու դիզենտերիայից, բծավոր-որովայնային տիֆից և էլի ուրիշ շատ զզվելի հիվանդություններից։ Շարքայիններ Շարիֆ Շեյխովն ու Իսկանդեր Զեուշևը նոր էին դուրս գրվել հոսպիտալից և, վրանում նստած, յուղում էին իրենց հաստիքային զենքերն ու պատրաստվում մարտական առաջադրանքի, որի բնույթի ու նշանակության մասին ոչինչ առայժմ չգիտեին։
ԼԱՄԲՐՈՆ. բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում: Տարսոնից 38 կմ հյուսիս-արևմուտք՝ Տավրոսի լեռնաշղթայի Գուգլակ և Այդոս կիրճերը տանող լեռնահովտի կենտրոնում: Լամբրոնի անառիկ բերդը կառուցված է քարաբլրի վրա: Պահպանվել են միմյանց հաջորդող 5 մուտքերի ավերակները: Քարաբլրի հյուսիսում կառուցված միջնաբերդը բուն բերդից անջատված էր խրամով, գործածվել է շարժական կամուրջ: Լամբրոնում նշմարվում էին Սկևռա վանքի ավերակները:
Հալեպի ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և նրանց կողմնակիցների ստորաբաժանումներից աշխարհաքաղաքական նոր իրավիճակ է ուրվագծում ոչ միայն Սիրիայի, այլ նաև մերձավորարևելյան ամբողջ տարածաշրջանի համար: