Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2016

ԶԻՆԱԿԻՑ ԵՂԲԱՅՐՆԵՐ

Փետրվարի 23-ին մեր զինակից եղբայրները` Բելառուսի եւ Տաջիկստանի բանակները, նշում են իրենց մասնագիտական տոները: Բելառուսի Հանրապետությունում Հայրենիքի պաշտպանի օրն է, իսկ Տաջիկստանում` Զինված ուժերի:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՄԲԻՏ

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված և անկանխատեսելի. վերջին շաբաթների ընթացքում տարածաշրջանային զարգացումների կենտրոնում էր ոչ այնքան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որքան նրա հովանավոր Թուրքիան:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶԻՆԱԴԱԴԱՐ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

Ռուսաստանի Դաշնությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները եկել են փոխհամաձայնության, որ փետրվարի 27-ին, տեղական ժամանակով 00:00-ին, Սիրիայում ուժի մեջ կմտնի գործող իշխանությունների ու «չափավոր ընդդիմության» զինված ուժերի միջեւ զինադադարը:

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՆ Է

Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի ուսանողության և դասախոսական կազմի հետ:

ԱՌԱՋՆԱԳԻԾԸ ՄԵՆՔ ԵՆՔ

Մեքենայի պատուհանից ուսումնասիրում եմ տեղանքը. այն ԼՂՀ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի վերահսկողության տակ է, ամբողջովին ձյունածածկ: Արդեն նկատում եմ ինժեներական արգելափակոցները, փշալարերը, որոնք հակառակորդի տեղաշարժը կաշկանդելու համար են, բայց ո՛չ խորամանկ աղվեսների, որոնք անարգել ներս ու դուրս են անում…

ՆԵՐԿԱ՛ ԵՄ...

Աչքներդ լույս լինի, տիկին Մարինե, փոքրիկ Արմենի ծնունդը թող օրհնված լինի: Աստծո ճանապարհները անքննելի են. գուցե հենց նա է այն մխիթարությունը, որը խոստացավ Տերը իրեն հավատացողներին` մարդկանց աշխարհը լքելուց հետո:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ` ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂՈՒՄ

2016 թվականի փետրվարի 12-ն է: Գնդապետ Ա. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասում երդման արարողություն է: Շարահրապարակում հպարտ ու ձիգ կանգնած են հայոց հաղթանակած բանակի զինվորները: