Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2016

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ

1919 թվականի գարնանը Զորավար Անդրանիկը, իր զորքով լեռնանցում կատարելով Զանգեզուրի վրայով, բռնեց Արարատյան դաշտի ուղղությունը:

ԻՐԱՆԱԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

Իսլամական հեղափոխության տարեդարձի, ինչպես նաեւ իրաք-իրանյան պատերազմի տարելիցի կապակցությամբ, ի շարս պատերազմի մյուս մասնակիցների, պարգեւատրման են արժանանում նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող պատերազմի վետերան հայերը:

ԶԻՆՎՈՐԻՆ ՄԵՆԱԿ ՉՊԵՏՔ Է ԹՈՂՆԵԼ

«Քնար» երաժշտասերների միության նախագահ Յուրի Ղազարյանը օրերս հերթական միջոցառումն անցկացրեց Նուբարաշենի 4-րդ հատուկ հրաձգային գնդում (հրամանատար` Վ. Մուսայելյան): Այսօր ավելի քան իրական ու շոշափելի է մեր բանակի հաղթական գոյությունը հզոր բանակի կարգավիճակում, վկան` Շուշին, Արցախը:

ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐՈՎ

Սահմանապահ գյուղում թարմ թխված գաթայի բույրն աշխարհն էր բռնել: Սահմանամերձ գյուղի տատիկները գաթա էին թխում, գուլպաներ գործում զինվորի համար: Բարեկամավանցի Անիչկա տատն էլ առանձնացել էր տան մի անկյունում, որ ոչ ոք իրեն չխանգարի, եւ գործն արագ գնա, ու գուլպա էր գործում: Արագ-արագ էր հյուսում, թելը գցում էր շյուղի վրա… ու բռնում մտքերի թելը…

ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է

Բանակի օրվա կապակցությամբ հունվարի 30-ին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի զորամասեր են այցելել «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամները՝ գրքերով, քաղցրավենիքով ու մրգերով, առաջին անհրաժեշտության պարագաներով, ինչպես նաև դպրոցականների ու անհատների շնորհավորական նամակներով ու բացիկներով:

«ՄԵՆՔ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՐ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ»

Արթուր Արզումանյանը ծնվել է 1996 թ.-ի մարտի 8-ին Երևանում: Արդեն մեկ ու կես տարի է, ինչ ծառայում է զինված ուժերում: Նա բազմիցս հանդես է եկել մշակութային և ինտելեկտուալ միջոցառումների կազմակերպմամբ: Ունի մի շարք նախասիրություններ, որոնցից առաջնայինները երգն ու գրքերն են:

ՀՐԱՄԱՅՎԱԾ Է՝ ՉԶՈՀՎԵ՛Լ

Ձեռագիր թղթերը դրել եմ սեղանիս ու կարդում եմ փոխգնդապետ Սամվել Մովսիսյանի կենսագրությունը: Դպրոցն ավարտել է գերազանց գնահատականներով, օդադեսանտային ինստիտուտը՝ ոսկե մեդալով, եղել է ազգային խմբի ավագը… և այսպես շարունակ մինչ օրս՝ հաջողություններ, ձեռքբերումներ, տիտղոսներ…