Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2016

ԲԱՐԵՎ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

Հայոց բանակի օրվա առիթով Երեւանի N 180 դպրոցի աշակերտները զինվորներին շնորհավորական բացիկներ, ջերմ նամակներ էին ուղարկել: Ամեն մեկը իր սրտի խոսքն էր հղել հայ զինվորին:

ՏԻԳՐԱՆԸ ԳՆԱՑ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ

Հերթական զորակոչով հայկական բանակը համալրվեց հազարավոր նորակոչիկներով: Տարաբնույթ զգացողություններով ու հուզախառն մտորումներով իրենց հարազատներին, ծնողներին հրաժեշտ տված երիտասարդները զորակոչվեցին բանակի մասին ունեցած մոտավոր պատկերացումներով, բայց այն հաստատուն համոզմամբ, որ հայրենիքին ծառայելն իրենց սուրբ պարտականությունն է:

ԿԱՐԵՎՈՐԸ ԵՐԿՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ Է

Սամվել Ասատրյանը Արարատի մարզի Ներքին Դվին գյուղից է: Սովորում է Ոստիկանության ակադեմիայում և արդեն զինվորական ծառայության մեկնելու ծանուցագիր է ստացել: Եվս մի քանի օր ու՝ բարեւ, զինվորական երկու տարվա կյանք:

ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ

Հավատացած եմ՝ հեռու չէ այն օրը, Երբ Կամո Թորոսյանի հերթական այցը իր ծննդավայր կլինի սպասված ու կարոտով: Ծննդավայրը Թալինի Արտենի գյուղն է, որտեղ ապրում են Գարեգին և Ստելլա ծնողները իրենց զավակների՝ Աննայի ու Հայկի հետ:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳՆԱ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՅԱԶՈՐՆԵՐՈՒՄ

Ուսումնական տարվա պլանի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համապատասխան կարգադրության համաձայն՝ զինվորական ծառայության անվտանգության հանձնաժողովների աշխատանքը խթանելու համար զորամասերի և զորամիավորումների զինծառայության անվտանգության հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների հետ «Զինվորական ծառայության անվտանգության ապահովումն ու ԶԾԱ զորամասային հանձնաժողովի դերը» թեմայով փետրվարի 1-ից 6-ը արտագնա հավաք-խորհրդակցություններ են անցկացվել Գորիսի, Եղեգնաձորի, Սևանի, Լոռու, Երևանի և Արմավիրի կայազորներում՝ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության վարչության պետի ղեկավարությամբ:

ԹՈՒՐՔԱՑՄԱՆ 100 ՏԱՐԻ

Պանթյուրքիզմը մնում է Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքական գծի քաղաքական-գաղափարական հիմքը: Երկրում կան ավելի քան 20 ոչ կառավարական կամ կառավարությանը կից կազմակերպություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի զբաղված են Անկարային բարեկամ կամ նրա հովանավորության տակ գտնվող պետությունների գոտու ստեղծման քարոզով:

ԱՐՅՈՒՆ

Հողը արյան գույնը չի սիրում: Երբ մարդ ու գազան արյուն են թափում, մի պահ միայն նրա ալ կարմիրը հայտնվում և արագ էլ անհետանում է աշխարհի երեսից՝ դառնալով մուգ դարչնագույն, հողագույն և վերջապես՝ հող: