Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2016

ԱՌԱՆՑ ԶՈՀԵՐԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ

-Ապրիլի 1-ին հերթափոխը հանձնեցի ու իջա դիրքերից: Ապրիլի 2-ի գիշերը տանը երեքով էինք` ես, ընկերս` Նելսոնը, որը դասակի հրամանատար է, ու հայրս, որը եկել էր ինձ տեսնելու: Երևի ժամը երկուսի կողմերն էր, արթնացա ուժեղ դղրդոցից: Մտածեցի` երկրաշարժ է: Արագ դուրս եկա պատշգամբ. երկինքը կարմիր էր: Հրետակոծում էին՝ երևի րոպեում 100 արկ ուժգնությամբ: Արթնացրի ընկերոջս: Մինչև հագնվեցինք` զորամասից զանգեցին: Ասացին, որ հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել երեք ուղղությամբ` Թալիշ, Մարտակերտ, Ջեբրայիլ…

ԶԻՆՎՈ՛Ր, ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ...

Եթե մի քանի անվանակարգերում միաժամանակ մրցույթ հայտարարվեր՝ «տարվա մարդ», «ժողովրդական համակրանք ու սեր», «ազգի հպարտություն», ապա առաջին տեղում, անկասկած, կհայտնվեիք ԴՈՒՔ, մեր սիրելի՛ զինվորներ: Այս մասին ակնառու վկայում է այն փաստը, որ համացանցը պարզապես հեղեղված է զինվորների՝ ձեր նկարներով: Ահա մի քանիսը այդ հազարավոր լուսանկարներից:

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

Հայաստանի Հանրապետությունը Անտանտի, հետևաբար Անգլիայի դաշնակիցն էր: Ելակետ ունենալով այդ իրողությունը՝ Հայաստանի ղեկավար շրջանները, կարելի է ասել միամտաբար, հավատում էին, որ հարևան մահմեդական տերության հետ ունեցած վիճելի հարցերում դաշնակից տերությունները կպաշտպանեին Հայաստանին:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ...

Օսմանյան բռնապետության դեմ հայ ազգային-ազատագրական ուժերի պայքարին նվիրված հուշերում, աշխատություններում, փաստաթղթերի և նյութերի ժողովածուներում, գիտական հոդվածներում հիշատակվում և ստույգ օրինակներ են բերվում թուրքական հատուկ ծառայությունների ծավալած գործունեության մասին, որոնք նպատակ են ունեցել վիժեցնելու հայերի ազատագրական նկրտումները: Այս հիմնահարցի լուսաբանմանն է նվիրված պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Հատիկյանի մենագրությունը:

ԳՅՈՒԼՆԱՐԱ ԻՎԱՆՅԱՆԻ «ՀԱՄՐ ՃԻՉԸ»

Կարդալով Գյուլնարա Իվանյանի «Համր ճիչը» էսսե վեպը` հարց կու տաս դուն քեզի` հեքիա՞թ է այս վեպը, աֆորիզմներու հատո՞ր, երեւակայության պատկերալի արդյո՞ւնք, թե՞ փիլիսոփայական խոհերու փունջ:

ՎԵՐՋԻՆ ՊԱՅԹՅՈՒՆԸ ՂՈՉԱԶ ՍԱՐՈՒՄ

-Վաղը դժվար օր է լինելու,- ասաց Աշոտ Արամիչն ու դիմեց Ոպանյանին,- Միշա Մուրադյանից «Ուրալը» կվերցնես, այս ցուցակով տղաների հետ կբարձրանաք Ղոչազ` մասունքները տեղափոխելու:

ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԶՈՐԱՅԻՆ ՄԱՐՏՈՒՄ

«Սնայպեր» տերմինն առաջացել է անգլերեն «սնայպ» բառից, որը փոքրիկ թռչնակի անուն է, որի թռիչքի հետագիծը անկանխատեսելի է, իսկ նրան որսալը համարվել է մեծ վարպետություն: «Սնայպեր» տերմինը առաջին անգամ օգտագործել է 1773թ. մի անգլիացի սպա իր նամակում: Այժմեական իմաստով այն սկսել է գործածվել միայն վերը նշվածից 50 տարի անց. Օքսֆորդի հանրագիտարանում «սնայպեր» կոչվում է այն հրաձիգը, որը ոչնչացնում է հակառակորդի զինվորներին քողարկված կրակային դիրքից»: