2016
Նոբելյան մրցանակը շվեդական ամենամյա բարձրակարգ մրցանակ է, որը հիմնվել է 1895թ. Ալֆրեդ Նոբելի կողմից: Այն շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի մեջ արված ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու համար:
Քանի որ Հայաստանում և ԼՂՀ-ում գերակշռող է լեռնանտառային տեղանքը, ուստի պաշտպանության կազմակերպման և վարման առումով տեղանքի առանձնահատկությունների իմացությունը առաջնակարգ նշանակություն ունի: Իսկ ձմռան պայմաններում այդ առանձնահատկություններն ավելի մեծ նշանակություն են ստանում:
«Yerevanexpo» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-ից 15-ը անցկացվեց սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» միջազգային առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմաարդյունաբերության նորարարական մշակումները: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԱՊԿ նախագահ Նիկոլայ Բորդյուժան, բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնատար անձինք, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի 10-ից 14-ը գնդապետ Կ. Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում անցկացվեց գնդային մարտավարական զորավարժություն:
Հրթիռահրետանային զորքեր… Ի զուր չէ, որ հրետանին անվանում են «պատերազմի աստված». այն այսօր մեր զորքի կրակային խոցման ամենագլխավոր միջոցն ու ուժն է: Հայկական զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը, ինչպես և մեր մյուս զորատեսակները, ծնվել և թրծվել են Արցախյան պատերազմի բոցերում: Սրանով էլ պայմանավորված է նրանց կենսունակությունն ու բարձր մարտական ոգին: Ռազմի դաշտում ամենաօրհասական պահերին հրետանին ասել է իր հատու խոսքը՝ մեր օգտին շրջելով պատերազմական գործողությունների ընթացքը, ինչպես առանձին ճակատներում, այնպես և ողջ մարտական գործողությունների դաշտում:
Մեկ տարուց ավելի է, ինչ մեր ամբողջ ընտանիքը համակ ուշադրությամբ կարդում է «Հայ զինվոր» պաշտոնաթերթը: Բոլորս ուրախանում ենք մեր բանակի հաջողություններով, հպարտանում, որ դրանցում իր համեստ ներդրումն ունի նաեւ մեր որդին՝ Երեւանի ագրարային համալսարանի ուսանող Ադամ Մարտիրոսյանը: Նա ծառայում է գնդապետ Հ. Թեւոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում: