2016
Սեպտեմբերի 20-ին ՀՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ: Նիստի մեկնարկին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի առաջարկությամբ ներկաները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների վառ հիշատակը:
Մայրաքաղաքի գլխավոր հրապարակին հարակից փողոցներում են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի մասնակից ստորաբաժանումները: Համահավաք նվագախումբը շարային քայլերգի կատարմամբ զբաղեցնում է իր տեղը Հանրապետության հրապարակի կենտրոնում։ Զինվորական նվագախմբի նվագի ներքո սկսվում է զորահանդեսի շարասյուների մուտքը դեպի Հանրապետության հրապարակում նախատեսված տեղերը։ Համապետական նշանակության հանդիսությունը դիտելու են եկել մեր երկրի հազարավոր քաղաքացիներ, հայրենակիցներ Արցախից և սփյուռքից, օտարերկրյա հյուրեր:
Զորահանդեսն ինքնատիպ խորհուրդ ուներ՝ մենք ազգովի նշեցինք մեր ազգային արժանապատվության օրը: Դա լիովին ըմբռնելու համար պետք է մեր պատմությունը ուսումնասիրել, հասկանալ: Աշխարհի հզոր տերություններից մեկն ենք եղել: Կորցրել ենք չորս թագավորություն, երկու հանրապետություն, և այսօր երրորդ հանրապետության անկախության օրն է: Երկար դարեր պետականություն չունենալուց հետո այժմ արժանապատիվ կյանքով ենք ապրում, ստիպում ենք ճանաչել մեզ որպես հզոր ազգ: Ապրում ենք մեր հայրենիքում և ուրիշ տեղ չունենք գնալու: Եվ մեր այս ազատ ու անկախ կյանքը, երկիրը պաշտպանելու միակ երաշխավորը մեր հզոր բանակն է:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտական, շարքային կազմի ողջ անձնակազմին, ՀՀ ԶՈՒ քաղծառայողներին և բանվոր-ծառայողներին:
2016 թ. սեպտեմբերի 10-11-ը ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հասարակական խորհրդի նախաձեռնությամբ (նախագահ Գեղամ Հարությունյան)՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և այլ հաստատությունների գիտաշխատողները և դասախոսները ՀՀ եւ ԼՂՀ փոխգործակցության շրջանակում եղան Ստեփանակերտում, որտեղ նրանց ընդունեց ԼՂՀ պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Մատաղիսում եմ` այս պստիկ գյուղում: Սակայն այստեղից է սկսվում հայրենիք կոչվող մեր տունը, այստեղ են մեր պետության անվտանգության դարպասները: Եկել եմ զրուցելու անկախության տարեկից սպաների հետ: Եկել եմ հարցնելու, թե ինչ բովանդակություն ունի անկախությունը նրանց համար, որոնց զորամասը կանգնած է սահմանին և «հարում ու սեղմում է թշնամու ոտքը»: 25-ամյա երեք սպաներ են` երեք կապիտան, երեք վաշտի հրամանատար: Նրանցից լավ ով գիտի` ինչ է անկախությունը: