Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2016

ՀԱՅՐԵՐԻ ՊԱՏԳԱՄԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ

…Կեսօր է: Կապույտ երկնքում շողում է արևը: Արարատի գագաթը անամպ ու պարզ է, վեհատեսիլ՝ անիրական լինելու չափ: Թվում է՝ ձեռքդ պարզեցիր, հասնելու ես նրան: Հոգուդ մեջ առասպելներ են արթնանում՝ մերօրյա սխրանքներով շունչ առած: Լեռը, ասես համակ ուշադրություն, ունկնդրում է զորամասի վաշտի կուրսանտների խրոխտ քայլերգը.

ԶՈՐԱԿՈՉ է

Ուրախություն, ցնծություն, հուզմունք, հպարտություն… Հանրապետությունն այս օրերին ապրում է զորակոչով՝ մեծ ու փոքր, ահել թե ջահել: Զորակոչով ապրում ենք բոլորս: Այն թակել է բոլորի դռները, թակել է մեր սրտի դռները, եւ մեր սրտի դռները միշտ բաց են նրա առաջ:

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ»  ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՐԸ

2015թ. աշնանը ՀՀ ԶՈՒ ԳՇ «Սարդարապատ» պարի պետական համույթը, որի արական կազմը բաղկացած է ազգային բանակում երկամյա պարտադիր ժամկետային ծառայություն անցնող զինվորներից, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանի ղեկավարությամբ հայտարարեց իր մեծ ու պատասխանատու նախաձեռնության մեկնարկի մասին:

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

Հուլիսի 10-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այս տարի այն նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Կինոփառատոնի հատուկ հյուրն է բրիտանացի հանրահայտ դերասանուհի Ժակլին Բիսեթը: Մրցութային ծրագրում հանդես կգան երեք ժանրի ֆիլմեր` խաղարկային, վավերագրական եւ հայկական համայնապատկեր:

ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ ՍԵՐՄԵՐԸ

Ինձ միջոցառման են հրավիրել: Երևանի թիվ 62 մանկապարտեզում հուշ-ցերեկույթ է` նվիրված «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, «Սասնա ծռեր» ազատագրական ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանի հիշատակին:

ՍՐԱՄՏՈՒՄ ԵՆ ՄԵԾԵՐԸ

Հոլանդացի մաթեմատիկոս Բեկմանը իր հայրենի Բրեդի քաղաքի փողոցներից մեկում կանգնած ինչ-որ հայտարարություն էր կարդում, երբ նրան է մոտենում մի երիտասարդ սպա եւ խնդրում լատիներեն թարգմանել հայտարարության տեքստը: Հայտարարությունը պարունակում էր մաթեմատիկական խնդիրների դժվարին պայմաններ: Տեքստը թարգմանելուց հետո Բեկմանը՝ որպես վարձատրություն իր թարգմանության դիմաց, սպայից պահանջեց լուծել հայտարարության մեջ նշված խնդիրը:

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

2015թ. հանդիսավորությամբ նշվեց Հայրենական պատերազմում տարած Մեծ հաղթանակի 70-ամյակը: Այդ կարևոր իրադարձության հետ կապված տեղի ունեցան բազմաբնույթ միջոցառումներ, հրավիրվեցին գիտա-գործնական նստաշրջաններ, տպագրվեցին գրքեր և հոդվածներ: Մինչդեռ, մեր օրերում դեռևս շարունակվում են 1941-1945 թթ. մարտական գործողությունների ուսումնասիրությունները: