2016
Ապրիլյան քառօրյա ռազմական դիմակայությունը եկավ` հերոսական իր պատմություններով կրկին դասեր տալու, եկավ` իր հետ նոր հերոսներ բերելու, հայոց դյուցազնավեպում կրկին անուններ ու հերոսապատումի էջեր գրանցելու համար: Եկավ, որ մենք նաև վերաիմաստավորենք 1990-ական թվականներին ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած տղաների քաջությունն ու ինքնազոհությունը, խիզախությունն ու նվիրումը:
Ասորի ծնողներն իրենց որդիներին մանուկ հասակից դաստիարակում են այն գաղափարով, որ իրենք մեր գոյություն չունեցող երկրի դեսպաններն են Հայաստանում: Եվ սա ամենագլխավոր արժեքն է, որ կրում են ասորի զինակոչիկները:
Տիկին Ռիմա Առաքելյանը «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահն է: Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ մեր աշխատակից Գայանե Պողոսյանը հարցազրույցի է հրավիրել նրան, ինչը ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը:
Մայիսի 9-ին ամուսնուս` ազատամարտիկ Ավետիս Օհանյանի ծննդյան օրն էր, իսկ 26-ին՝ զոհվելու տարելիցը: Երեսուն տարեկան էր: Հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Արժանացել է «Արցախի մայրերի երախտագիտություն» հուշամեդալին:
Ռուս-թուրքական հարաբերություններում վերջին շաբաթվա ընթացքում նկատված ջերմացումը չի կարող էապես փոխել Անկարայի ու Մոսկվայի միջև քաղաքական ուղեծիրը, քանի որ պայմանավորված է հիմնականում թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացմամբ և ռազմաքաղաքական ու տնտեսական գործոններով:
Հանրաքվեի արդյունքներով Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու մասին որոշումից հետո Գերմանիան և Ֆրանսիան հանդես են եկել ԵՄ-ն առավել կենտրոնաձիգ դարձնելու նախաձեռնությամբ: Հանուն միասնական Եվրոպայի՝ ԵՄ անդամ-երկրներին առաջարկվում է առավելագույնը՝ հրաժարվել ազգային ինքնիշխանությունից:
Գլադիատորները մարտիկներ էին, որոնք Հին Հռոմում կռվում էին հանդիսատեսին զվարճացնելու համար: Գլադիատոր նշանակում է սրակիր և ծագել է «գլադիա»՝ «կարճպոչ սուր» բառից, որը հին աշխարհում տարածված զենք էր զինվորականների շրջանում: Գլադիատորական մարտերի գաղափարը, ընդհանուր առմամբ, նոր չէր, քանի որ դեռ հնում էտրուսկները (հնագույն քաղաքակրթություն, որը բնակվել է մ.թ.ա. առաջին հազարամյակում` Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում) սգո արարողությունների ժամանակ հանգուցյալին պատվելու նպատակով կազմակերպում էին մենամարտեր: