2016
Երկրորդ տղայիս եմ բանակ ուղարկել՝ Ալբերտիս: Շավարշս՝ մեծը, պատվով է զինվորի իր պարտքը կատարել: Մյուս երկու երեխաներս աղջիկներ են: Եթե պետք լինի՝ նրանց էլ կուղարկեմ, որ հայրենիքը պաշտպանեն: Մեր՝ Աբրահամյանների ընտանիքում զինվորի մասնագիտությունը հարգի է: Մենք հայոց բանակի կայացման մեջ մեր բաժին լուման ունենք: Այս մասին ես հայտարարում եմ բարձրաձայն ու հպարտությամբ:
«Հայ զինվոր» թերթի 2016թ.-ի առաջին համարում լույս տեսավ «Թյուրիմացությո՞ւն, թե՞ աղաղակող անտարբերություն» հոդվածը: Մինչեւ այդ մեր խմբագրություն այցելած 46-րդ մոտոհրաձգային լեգենդար դիվիզիայի հրամանատար՝ գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանի թոռը՝ Սերգեյ Ռեմի Կարապետյանը, մեզ էր ներկայացրել խնդիրը: Գեներալի հարազատները պարզել էին, որ Գորիս քաղաքում գեներալ Սերգեյ Կարապետյանի անունով անվանակոչված փողոցը 1994 թվականին վերանվանվել էր Կոմիտասի անունով:
75 տարի առաջ` հունիսի 22-ին, ֆաշիստական Գերմանիան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա: Ժողովուրդը ոտքի կանգնեց` հանուն հայրենիքի պաշտպանության: Խորհրդային բազմազգ ժողովուրդների կողքին արիաբար մարտնչում էին նաև հայ ժողովրդի քաջարի զավակները: Դժվար չէ կանխատեսել, թե ինչպես կվճռվեր հայ ժողովրդի ճակատագիրը, եթե այս պատերազմում հաղթեր ֆաշիզմը: Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր և Հայաստանին սահմանակից հատվածում զինված սպասում էր հարձակման հրամանի, որպեսզի ներխուժեր Անդրկովկաս:
Պատմության մեջ են մտնում ոչ միայն պատերազմները, հաղթանակները, այլ նաեւ հեղինակավոր անհատները: 20-րդ դարում պատմության մեջ մտան նաև երբեւէ չխամրող, նշանավոր ձայները: Եվ այդ ամենահնչուն, ամենաազդու, տպավորիչ ձայներից մեկը Յուրի Լևիտանի ձայնն է:
1944 թվականին ճապոնական բանակի կրտսեր լեյտենանտ Օնոդա Հիրոյին իր հրամանատարը՝ գեներալ-լեյտենանտ Սիձոու Յոկոյամին հրամայում է գլխավորել պարտիզանական ջոկատ Ֆիլիպինյան Լուբանգ կղզում. «Խստիվ արգելվում է ինքնասպանությունը: Կկռվես, քանի դեռ մեկ զինվոր ողջ է, կկռվես երեք, չորս, հինգ տարի: Կդիմադրես մինչև վերջ: Ես անպայման գալու եմ քո հետևից»:
Կորեական պատերազմի լուսանկարներում հաճախ կարելի է նկատել, թե ինչպես են գերված ամերիկացի զինվորները միջնամատի հայհոյանշան ցույց տալիս լուսանկարչին: Հյուսիսային Կորեան օգտագործում էր ռազմագերիների նկարները որպես քարոզչական գործիք: Դրանք պետք է բարձրացնեին արտասահմանյան զավթիչների դեմ կռված կորեացիների ոգին: