2016
Հրետակոծությունից առաջացած փոսեր… Հրետանային դիվիզիոններից մեկի շտաբի պետ, մայոր Արսեն Ղահրամանյանը այսպիսի տասնյակ հետքեր մեզ ցույց տվեց:
«Տաղարանը» տասնամյակներ շարունակ հայ մարդուն է վերադարձրել իր արյան, իր հոգու երաժշտությունը, մղել զգալու իր արմատը, լսելու նախնիների ձայնը: Հայրենիքը շատ շոշափելի, առարկայական գոյություն է: Հայրենիքը մեր հորովելներն են, երգերը, սիրերգերը, մրմունջները: «Տաղարանը» մոռացությունից փրկել է բազմաթիվ հնագույն երգեր:
Մայիսի 12-ին ժամը 11-ին հարյուրավոր թուրքեր, կենտրոնանալով շենքի մերձակա քաղաքային այգում, կատաղի կրակով փորձում են ներխուժել հայկական թաղամաս, սակայն հարձակումը զարգացնելու նրանց բոլոր փորձերն ապարդյուն են անցնում:
Կրակի՛ր, զինվո՛ր, փրկի՛ր հայրենին,
Ջնջի՛ր թշնամու վայրագ խուժանին,
Հեռո՛ւ շպրտիր նրան քո դիրքից,
Քո կյանքի՛ համար մենք աղոթում ենք:
Ապրիլի 19-ի տվյալով՝ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը ընդունել է 49 վիրավոր, այս պահին ծայրահեղ ծանր է միայն մեկի, իսկ ծանր՝ 6-ի վիճակը: Հոսպիտալի ամբողջ բուժանձնակազմը օր ու գիշեր եղել է հոսպիտալում ու ամենայն բարեխղճությամբ կատարել իր մասնագիտական պարտքը:
Զինվորական ծառայության անվտանգության ապահովման տեսանկյունից կանդրադառնանք պահակային ծառայության կազմակերպմանը՝ ներկայացնելով ընդամենը մի քանի դիտարկում, որոնցով առաջնորդվելու դեպքում կնվազեն պահակային ծառայության ԶԾԱ ռիսկերը: