#02 (1173) 18.01.2017 – 24.01.2017
Հունվարի 15-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնեց Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո տեղափոխվելու է Աֆղանստան: ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող «Վճռական աջակցություն» խաղաղարար առաքելությանը Հայաստանը մասնակցում է 2010 թվականից:
Հունվարի 16-ին Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքներից եկած զորակոչիկները Բերձորի Արցախյան գոյամարտում նահատակված հերոսներին նվիրված հուշահամալիրից մեկնեցին հանրապետական հավաքակայան: Հայրենիքի վաղվա պաշտպաններին բանակ ճանապարհեցին երգ ու պարով, բարձր տրամադրությամբ:
Մեկնարկեց ձմեռային զորակոչը, որը Շիրակի մարզում ինքնատիպ տոնի է վերածվում: Նորակոչիկներին «Մայր Հայաստան» հուշահամալիրից երգ ու պարով, բարեմաղթանքներով ու օրհնանքներով ճանապարհեցին ծնողներն ու հարազատները, տեղական ինքնակառավարման մարմինների, զինկոմիսարիատի ներկայացուցիչները:
Օրերս 1-ին և 4-րդ բանակային զորամիավորումներում ամփոփվեց 2016թ. ուսումնական տարին: Ամփոփման նիստերին մասնակցում էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ինչպես նաև կայազորների իրավապահ մարմինների ղեկավարներ:
Առավոտյան տողանի ժամանակ նկատեցի դասակի առջևից համարձակ ու ինքնավստահ կեցվածքով քայլող, ավագ լեյտենանտի կոչումով երիտասարդ մի աղջկա ու մնացի զարմացած: Համազգեստն էլ այնպես էր նստել վրան, որ կարծես մեջը ծնված լիներ:
Արցախի պաշտպանության բանակի հարավային թեւի միավորման շտաբի բակում զինվորական «Ուազը» սպասողական վիճակում է. մեքենայի շարժիչն աշխատում է, դռները բաց են: Երբ վաղ առավոտյան այստեղ էի գալիս, երկմտում էի. «Տոնական օր է, տեսնես մարդու կհանդիպե՞մ»: Այնինչ միավորման շտաբի պետ, գնդապետ Ժիրայր Պողոսյանն ու ծառայության պետերը ճանապարհվում են մարտական դիրքեր` հերթական հանկարծակի ստուգումն իրականացնելու: