Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#02 (1173) 18.01.2017 – 24.01.2017

ՆՎԻՐԱԲԵՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Եղան ռազմամոլ ազգ ու ցեղեր, որ փորձեցին պատմության մեջ մնալ արյունարբու նվաճումներով ու բարբարոսական ասպատակումներով: Չկարողացան. ժամանակների հողմը նրանց ցաքուցրիվ արեց մոռացության անապատներում: Նրանց քաջությունը, մերկ ու անողոք, զարդարված չէր հող, պատիվ, հիշատակ, որևէ սրբազան արժեք փրկելու առաքինությամբ: Հայ զինվորը ընդհանուր ոչինչ չի ունեցել պատմության այս հրոսակների հետ: Ուրեմն ո՞վ է նա:

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Այս համարում տպագրում ենք թիվ 31 հիմնական դպրոցի աշակերտների նամակները ուղղված սահմանում դժվարին ծառայություն իրականացնող զինծառայողներին:

ՎՌԱՄԸ, ԼԵԴԻՆ, ՀԱՅԴՈՒԿՆ ՈՒ ԲՈՂՈՃԸ

Երբ դու լրագրող ես ու հարցազրույց անելու նպատակով զանգում ես անծանոթ մեկին, իսկ նա, դեռ անունդ կարգին չիմացած, հարցնում է՝ տա՞ք ես սիրում, թե՞ ցուրտ, համաձայնեք, առնվազն մի քիչ տարօրինակ է: Իսկ երբ իմանալով, որ տաքություն ես սիրում, ավելացնում է՝ դե լավ, բողոճին կկարմրեցնեմ, մինչև գաս, սկսում ես զղջալ, որ համաձայնել ես նրա տուն գնալ:

«ԱՐԾԻՎՆԵՐԻ ՃԱԽՐԱՆՔԸ»...

Մեր թերթի էջերում պարբերաբար անդրադառնում ենք այն նվիրյալներին, ովքեր հայրենիքի պաշտպանության գործում ստանձնել են յուրահատուկ ու կարևոր մի դեր` կրակի տակ արձանագրել, փրկել մեր պատմության դժնդակ օրերի վավերագրությունը, մեր հերոսական զինծառայողների, ազատամարտիկների կյանքի կարևորագույն ակնթարթները՝ որպես անգնահատելի ժառանգություն սերունդներին: Այդպիսի նվիրյալներից է իր տեսախցիկով Արցախյան պատերազմով անցած ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը:

ԳՈՆԵ ՄԵԿ ԲԱՌ…

Պատմվածք, որ գրելու էր գրչեղբայրս   ԴԵՊՔԸ, որ քիչ հետո կփորձեմ վերարտադրել, պատահել է անվանի քննադատ, այն ժամանակ «Լիտերատուրնայա Գրուզիա» («Գրական Վրաստան») ամսագրի գլխավոր խմբագիր Գուրամ Ասատիանիի հետ: Կպատմեմ` ներողություն խնդրելով վրացի գրչեղբորիցս, ծունկի գալով նրա հիշատակի առջեւ: Չեմ կասկածում, որ նա, եթե անակնկալ մահը չլիներ, կհրապարակեր պատմությունը, որ լսեցի իր շուրթերից: Ո՞վ գիտե, գուցե […]

ԱՆԱՊԱՏՈՒՄ

Զրահամեքենաների շարասյունը կանգ առավ ավազուտներում. սպասում էինք կենտրոնի հետագա ցուցումներին։ Ցերեկ էր։ Անապատի կրակե աչքը հուր էր թափում երկնքից։ Հողն այրվում էր մեր ոտքերի տակ, ինչպես դժոխքում։ Գետինն այնքան էր տաքացել, որ ձուն, ավազի մեջ թաղելիս, իսկույն խաշվում էր։ Եփ ու թափի սիրահարները ճաշի համար ուղտափշերով խարույկ վառեցին, ոմանք, զրահամեքենաների տակ մտնելով, քնեցին։ Իսկ շնորհալիները կիթառի հնչյուններով տխուր մելամաղձություն էին սփռում շուրջը…

ՆԱՏՕ-Ի ԶՈՐՔԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ

Հունվարի 12-ին ամերիկյան 300 զինվորականներ ժամանել են Լեհաստան: Նրանք կմիանան այդ երկրում արդեն գործող ԱՄՆ զորախմբին: Շուրջ 3500 զինվորական և 2500 միավոր զրահատեխնիկա տեղակայվելու է Ռուսաստանի Կալինինգրադի մարզի սահմանից ոչ հեռու գտնվող Ժագան բնակավայրում, այնտեղ արդեն գործում է ամերիկյան զորախմբի հրամանատարական կենտրոնը: Նախատեսվում է մոտակա ժամանակներում անցկացնել նաև լեհ-ամերիկյան համատեղ ուսումնական զորավարժություններ: