Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#04 (1175) 01.02.2017 – 07.02.2017

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 118 ՕՐԸ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 27-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախարարն ամփոփել է իր պաշտոնավարման հարյուր տասնութ օրը, անդրադարձել է ձեռքբերումներին, մեկնարկած ծրագրերին ու անելիքներին:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆԻ՛ ԲԱՆԱԿ

Հունվարի 28-ին լրանում է մեր բանակի կազմավորման 25-ամյակը: Մենք մեկ անգամ եւս հիշում եւ արժեւորում ենք մեր զինված ուժերը, մեր զինվորին, մեր սպային, հարգանքի տուրք տալիս նրանց հիշատակին, ովքեր նահատակվեցին հանուն մեր ընդհանուր տան:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

Հայկական բանակը դարձավ 25 տարեկան: Ո՞րն է նրա ուժը, եւ ինչի՞ վրա է պետք դնել շեշտն ապագայում հաջողություններ ունենալու համար:
Խոսում են մեր հրամանատարները:

ՏՈՆ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ

Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առթիվ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բոլոր համայնքներում տեղի ունեցան տոնական միջոցառումներ: Ավանդույթի համաձայն՝ կազմակերպվեցին այցելություններ զորամասեր: Բերձորի թիվ 1 և թիվ 2, ինչպես նաև Հերիկի, Միրիկի և այլ դպրոցների աշակերտները նվերներ էին պատրաստել զինվորների համար, որոնք պետք է հասնեն նաև մարտական հենակետեր: Տեղի համույթների երգիչ-երաժիշտները, պարային խմբերը հանդես եկան համերգով, շնորհավորեցին զինվորների տոնը:

ԻՄ ՏԱՆԿԻՍՏ ՈՐԴՈՒՆ

Նարեկս հայկական բանակի զինվոր է: Մտածում եմ ու չեմ հավատում. երբ այսքան մեծացավ: Տանկ վարելը նրա մանկության երազանքն էր: Ժամերով համակարգչից չէր կտրվում, թիրախներ էր խոցում: Ո՞վ կմտածեր, որ մի օր իրականում կտեղաշարժի մարտական այդ հզոր մեքենան: Ուսումնական զորամասում վեց ամիս պարապեց, կրթվեց, կոփվեց ու դարձավ նշանառու-օպերատոր:

ԵՍ ՈՒ ԲԱՆԱԿՍ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ

25 տարի առաջ ծնվեց Հայոց բանակը։ Ծնվեց ու հասակ առավ, հաղթահարեց բազմաթիվ դժվարություններ, անցավ տարբեր փորձությունների միջով, տոնեց փառահեղ հաղթանակներ… Կայացավ, դարձավ հզոր բանակ` համալրված նվիրյալ զինվորականներով։

ԵԹԵ ՀԱՎԱՏԱՍ ԻՆՁ, ԵՍ ԿՀԱՂԹԵՄ

Բանակի ծնունդն է՝ 25-ամյակը։ 25 տարեկան էր Արցախան պատերազմում քաջի մահով ընկած ազատամարտիկ Կարեն Ավետիսյանը, որը կրակեց մինչեւ վերջին փամփուշտը, կռվեց մինչեւ սրտի վերջին զարկը, բայց դիրքը չտվեց թշնամուն։ Գուցե հենց այդ պահի՞ն ծնվեց հայոց բանակը, սրտին դիպած թշնամու գնդակով Հայրենիքի պաշտպան օծվեց Երրորդ Հանրապետության առաջին զինվորը։