#07 (1178) 22.02.2017 – 28.02.2017
Փետրվարի 23-ին բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանը կդառնար 77 տարեկան: Երվանդ Պետրոսյանն իր ուրույն դեմքն ու նկարագիրն ունի հայ ժամանակակից գրականության մեջ, նրա՝ թե՛ մեծերի համար գրված խոհական, սիրային ու հայրենասիրական խորունկ բանաստեղծությունները, թե՛ մանկական՝ մեկը մյուսից գեղեցիկ գործերը աչքի են ընկնում պատկերավորությամբ, բանաստեղծական գեղեցիկ, հաճախ զվարճալի գյուտերով, ասելիքը մատչելի ու գրավիչ դարձնող հմուտ հանգավորմամբ:
1992 թվականի փետրվարի 26-ին ազատագրվեց Խոջալուն (այժմ՝ Իվանյան): Արդեն քառորդ դար ադրբեջանական քարոզչությունը ճգնում է համաշխարհային հանրությանը ապացուցել, համոզել, որ հայերը Խոջալուում ցեղասպանություն են իրականացրել։ Ադրբեջանում եւ Թուրքիայում նույնիսկ անմեղ զոհերի հիշատակման հատուկ օր են սահմանել՝ «ադրբեջանցիների ցեղասպանության օր»: Նպատակը մեկն է` հավասարության նշան դնել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում ու ադրբեջանական մյուս բնակավայրերում թուրք հրոսակների՝ հայերի նկատմամբ կիրառված սպանդի, բռնությունների, տեղահանման միջեւ։
Արցախի հետ սահմանին իրավիճակը մշտապես ապակայունացնելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է պահպանել իր իշխանությունը և ապահովել դրա ժառանգաբար փոխանցումը: Այդ նպատակով շարունակաբար ստեղծվում է պատերազմի վերսկսման պատրանք, որպեսզի Ադրբեջանի հանրությունը չկենտրոնանա սոցիալ-տնտեսական առկա խնդիրների և անարդարության վրա: Իլհամ Ալիևը ոչ միայն ձգտում է վերականգնել երկրի ազգաբնակչության հավատը սեփական «հաղթական» բանակի նկատմամբ, այլ նաև թաքցնում է պաշտպանական ոլորտի միջոցով երկրի պետբյուջեի միջոցները մսխելը: