Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#08 (1179) 01.03.2017 – 07.03.2017

«ՀԱՅԿՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Հայկյան-2016» մրցանակաբաշխությունը, որը տարվա ընթացքում երիտասարդական ոլորտի աշխատանքներն ամփոփող միջոցառում է: 16 տարվա պատմություն ունեցող մրցանակաբաշխության նպատակն է բացահայտել, գնահատել այն անհատներին, կառույցները, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել երիտասարդական դաշտում։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՆԱՏՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ԲԱՔՎԻ ՆՈՐ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂՎԵՑ

Վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում եւ ապատեղեկատվություն տարածում: Ապակողմնորոշելով սեփական ժողովրդին եւ միջազգային հանրությանը՝ ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար խոսում էր «հայկական կողմի հարձակումների» մասին: Մինչդեռ հայկական կողմը պահպանում էր հրադադարի ռեժիմը եւ շարունակ կոչ անում Ադրբեջանին՝ զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Երևանի Վարդանանց տոնի կապակցությամբ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը հյուրընկալել էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԿՍՏԻՊԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱԳՐԵՍԻՎ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻՑ

2016 թվականի նոյեմբերի 12-ին Արցախի նախագահը այցելել էր հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորում եւ անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին: Բակո Սահակյանը նշել էր, որ գնդապետ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման ծանրակշիռ փորձ, համապատասխան գիտելիքներ եւ մարդկային որակներ:

ՄԵՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԷԻՆ

Զրույց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ ԿԱՄԱՎՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

ՊԱՊԻ ՕՐՀՆԱՆՔԸ

Մեկ ամսից մի քիչ ավելի է, ինչ երկու թոռներիս՝ Վարդանին ու Գոռին ճանապարհել եմ հայոց բանակ: Երկուսն էլ Երեւանի պետական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողներ են, Գոռը՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, Վարդանը՝ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի: