Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#08 (1179) 01.03.2017 – 07.03.2017

ԵՐԴՎԵՑԻՆ  ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ

Ձմեռային օրը Հաղարծին վանական համալիրի՝ միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր ու մշակութային կենտրոններից մեկի տարածքը անսովոր մարդաշատ էր. Բագրատունիների թագավորական դամբարանի մոտ հանդիսավոր պայմաններում իրենց հարազատների ներկայությամբ զինվորական երդում տվեցին գնդապետ Արթուր Մինասյանի հրամանատարությամբ գործող հրետանային զորամասի նորակոչիկները:

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

«Հայ զինվորի» խմբագրությունը հանրապետության տարբեր մարզերից եւ արտերկրից բազմաթիվ նամակներ է ստանում` հասցեագրված հայ զինվորին: Այս համարում տպագրում ենք Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների նամակները: Աշակերտներն ակնկալում են նամակագրական կապ հաստատել սահմանամերձ զորամասերի զինվորների հետ:

«ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ» ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ ՆՈՐԱՄՈՒԾԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ

Արդի դարաշրջանում ավանդական ազգային պետությունների զինված ուժերը «ոչ լիովին են համապատասխանում նրանց կարիքներին»: Գոյություն ունի «ավելի կարևոր տեսակների ուժային ազդեցություն»` պայմանավորված, օրինակ, ուժեղ պետական հաստատությունների ստեղծմամբ:

ՂԱՆԴԱՀԱՐ

Ես նրան Չամանի* գործողության ժամանակ արնաթաթավ հազիվ դուրս բերեցի վառվող ավտոբուսից. սպանված դուշմանի թեւի ժամացույցը կապտելիս բենզաբաքի պայթյունից խոցվել եւ անգիտակից վիճակում մնացել էր կրակների մեջ։ Եվ երբ ուղղաթիռի մեջ, ուշքի գալով, բացեց մծրած աչքերը, իսկույն էլ շոշափեց ձախ ձեռքի դաստակը։ «Ինչքա՜ն եմ երազել SEIKO ժամացույց, Վաչի՛կ»,- հառաչեց խորքից ու նորից փակեց աչքերը։ «Իսկ ես քեզ հաճույքով կգանահարեի»,- ցավակցեցի նրան:

ՀԱՅՈՑ «ԱՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

Հայաստանում աղ արդյունահանել են դեռևս հնագույն ժամանակներում: Հատկապես հայտնի են եղել Կաղզվանի, Նախիջևանի և Կողբի աղահանքերը իրենց հարուստ պաշարներով և հանույթի բարձր որակով: «Աղի ճանապարհը», որը հիշատակվում է վաղ միջնադարի հայոց գրավոր աղբյուրներում, կապված է Կողբի հանքավայրի հետ:

ՀԱՅՈՑ ԵՐԿԱԹԱԳԻՐԸ

«Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր»,- Եղիշե Չարենցի տողն է: Ի՞նչ ասել է երկաթագիր, ի՞նչ կապ ունի սառը, անշունչ երկաթը մեր հոգևոր մեծագույն հարստության` գրի հետ:

ԽՈՋԱԼՈՒ. ՈՉԽԱՐՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ԹԱՆԿ ԷԻՆ

1992թ. ապրիլի 2-ին «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն ասել է. «Ինչպես ասում են փրկված խոջալվեցիները, այդ ամենը կազմակերպված է եղել, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժ է գործել նախագահին վարկաբեկելու համար։ Ես չեմ կարծում, թե հայերը, որոնք շատ ճշտորոշ կերպով եւ գործիմացությամբ էին վերաբերվում նման իրավիճակներում, կարող էին թույլ տալ, որ ադրբեջանցիներն իրենց ֆաշիստական գործողություններում մերկացնող փաստաթղթեր ստանան…»: