#09 (1180) 08.03.2017 – 14.03.2017
Հայկական լեռնաշխարհը հանքային ոսկու, արծաթի եւ երկաթի ձուլման հնագույն օրրաններից է, որի վկայություններից են հնավայրերում պեղված ձուլարանները, ոսկե, արծաթե եւ երկաթե բազմատեսակ իրերը: Այս մասին շատ է խոսվել, սակայն չմոռանանք, որ նման վկայությունների շարքը պետք է դասել նաեւ տեղանունները, որոնք կապված են ոսկու, արծաթի եւ երկաթի հանքավայրերի հետ եւ յուրովի արտացոլում են հայ երկրաբանության, ընդհանրապես հայոց պատմության այս կամ այն էջը:
Փետրվարի 28-ին Երևանից, Հայաստանի տարբեր բնակավայրերից ժամանած հազարավոր մարդիկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեցին 29 տարի առաջ ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի իշխանությունների կողմից կազմակերպված ու ԽՍՀՄ իշխանությունների թողտվությամբ ու լուռ անտարբերությամբ հայազգի բնակչության նկատմամբ իրագործված կոտորածի զոհերի հիշատակը:
Քրդական բանվորական կուսակցության փաստացի ղեկավար Մուրատ Քարայիըլան հայտարարել է, որ PKK-ն անցնում է որակապես նոր պայքարի: Նա համոզմունք է հայտնել, որ այս տարի վերջապես իրականություն կդառնա Քուրդիստան միասնական պետությունը, որին դեմ են Նեչիրվան Բարզանին (Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը) եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Արցախի հետ շփման գծում իրավիճակը սրելով՝ Ադրբեջանը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից: Պատահական չէ, որ ադրբեջանական զինված ուժերն ակտիվացան նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի՝ երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելու հրամանից հետո: Ադրբեջանի ներքին գործերի նախարարն էլ (Ալիևի խնամիների՝ Փաշաևների կլանից) սեփական որդուն նշանակեց իր տեղակալ: Այս նշանակումները հասարակության շրջանում լուրջ դժգոհության առիթ դարձան։