#10 (1181) 15.03.2017 – 21.03.2017
Որո՞նք են հայոց ազգասիրական ոգու ակունքները: Այս հարցի յուրօրինակ պատասխանը կարելի է տալ Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի եւ մեծ հայագետ Ղեւոնդ Ալիշանի հետ կապված մի գեղեցիկ պատմությամբ, որին հանդիպում ենք Ավետիք Իսահակյանի հուշերում:
Եղնիկ Վաչոյին հանդիպեցի դոսաֆի գարաժում։ Ոստիկանության աստիճանավոր էր, «Դուշման» Վարդանի ընկերը։ Նրա հետ միասին կռվել էին թե՛ Աֆղանստանում, թե՛ Արցախում։
Մարտի 10-ին Ռուսաստան էր այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այցը մեկօրյա էր, սակայն բավականին հագեցած: Քննարկվել են ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ կողմերը կարողացել են շատ հարցերի շուրջ փոխըմբռնման հասնել, իսկ թուրքական ԶԼՄ-ները գրում են «հաղթանակների» մասին:
Վերջին կես տարվա ընթացքում չորրորդ անգամ Մոսկվա է այցելել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Թեման» կրկին եղել է Սիրիան: Նեթանյահուն փորձել է կանխել Սիրիայում Իրանի դերակատարության հետագա մեծացումը: