Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#11 (1182) 22.03.2017 – 28.03.2017

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Ես շատ հպարտ եմ, որ իմ հայրենիքը քեզ նման երիտասարդ ունի, որ իրեն պաշտպանում է: Ես չեմ կարողանում մտածել, թե դու ու քո ընտանիքը ինչ եք զգում իրարից հեռու: Սրտիս մեջ զգում եմ, որ պատերազմ չի լինելու, դու վերադառնալու ես տուն ու ընտանիքիդ հետ միասին ապրելու ես խաղաղ ու երջանիկ: Ամեն օր աղոթում եմ քո ու մյուս զինվորների համար: Շուտով տուն հասիր, քաջ զինվոր:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒԺՆ ՈՒ ՓԱՌՔԸ

Երկրի ուժն ու փառքը` բանակն ու մշակույթը քայլել են կողք կողքի, զինվորն ու մտավորականը միասին են անցել անկախության դժվարին ճանապարհը: Միասին են պաշտպանել մեր հայրենիքի ֆիզիկական եւ հոգեւոր սահմանները: Պաշտպանել են ու արարել: Զինվորը զորություն է տվել մտավորականի գրչին, մտավորականը զինել է զինվորի հոգին, որ մեր դարավոր երթը լինի հարատեւ ու հաղթական:

ԱՆԿԵՂԾ ՈՒ ՎՃՌԱԿԱՆ ՄԱՐԴԸ

Հերնան Կույումջյան-Բերգամալին 14 տարեկանում ծառայության է անցել Չիլիի ռազմածովային ուժերում՝ ծառայելով 44 տարի: Զբաղեցրել է 30-ից ավելի տարբեր պաշտոններ։ Հերնան Կույումջյանն իր զինվորական կարիերան ավարտել է որպես պաշտպանության պետական շտաբի ղեկավար:

ՂԱՆԴԱՀԱՐ

Ֆարուխի համբերությունը հատեց վերջնականապես, երբ Նուդդինը թաթը գցեց կոնյակի շշին… Տղան վնգստոցով դուրս թռավ դռնից, եւ շուրջը միանգամից հանդարտվեց, ոնց որ անապատի թաթառի քաշվելուց հետո։ Անախորժ մթնոլորտը լիցքաթափելու նպատակով առաջարկեցի մի-մի բաժակ խմել, ինչպես ասում են՝ ծանոթանալ մոտիկից՝ ներս կանչելով նաեւ կարգազանցին։

ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատերազմ էր: Մեր պետականությունը նոր էր կազմավորվում: Բանակ դեռ չունեինք: Կռվողները կամավորներ էին: Նրանցից շատերը հենց աշխատանքի տեղից կամ միտինգից մեկնում էին ճակատ: Ո՛չ սննդամթերք ունեին, ո՛չ տաք շոր:

ԿԿԱՆԽՎԻ՞ ԹՈՒՐՔ-ՔՐԴԱԿԱՆ ԲԱԽՈՒՄԸ

ԱՄՆ գործող վարչակարգը փորձում է հարթել սիրիական հակամարտության շրջանակներում իր երկու հիմնական դաշնակիցների՝ Թուրքիայի և «Քրդական ինքնապաշտպանական ջոկատների» միջև հակասությունները: Սիրիայի քրդերին և Թուրքիային փորձել է հաշտեցնել Բարաք Օբամայի վարչակարգը, բայց ապարդյուն. արդյունքում քուրդ-թուրքական հակասություններն ավելի են սրվել և բարդացել:

ԱԼԻԵՎՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՇԻԱ ԴԱՎԱՆԱՆՔԻՑ

Ալիևները Ադրբեջանում սերմանում են սուննի դավանանքը, որպեսզի հեռացնեն երկիրը Իրանից և ավելի մերձեցնեն Թուրքիային ու Ղազախստանին: Գործընթացը սկսվել է շուրջ տասը տարի առաջ ու վերջին ժամանակներս ավելի լայն թափ է առել: