#13 (1184) 05.04.2017 – 11.04.2017
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 29-ին պաշտպանության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ռուսաստանյան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին՝ անդրադառնալով հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին, արցախյան հակամարտության կարգավորմանը:
Պաշտպանության բանակի այս զորամասը 2016թ. ապրիլին կարևոր ու չափազանց բարդ մարտական խնդիր կատարեց: Հակառակորդի լայնածավալ գրոհից հետո անձնակազմը վերադասավորեց ուժերը առաջնագծում, կարողացավ ետ բերել կորցրած դիրքերը:
Ապրիլ… Բնության զարթոնքի այս գեղեցիկ շրջանն այսուհետեւ 1915-ի եղեռնից բացի մեր հավաքական հիշողության մեջ զուգորդվելու է նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում նոր՝ անկախության հերոսական սերնդի խիզախության, անձնազոհության հետ:
Վերջերս բանակային զորատեսակների եւ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված գնդային մարտավարական զորավարժության ժամանակ հայ սպաները պատվով կատարեցին իրենց առջեւ դրված մարտական խնդիրը, գործեցին կազմակերպված, դրսեւորեցին աչքի ընկնող նախաձեռնողականություն` եւս մեկ անգամ ապացուցելով, որ իրենք են այն հզոր ու առողջ կորիզը, որի շուրջը ձեւավորվում է նոր ժամանակների հայկական բանակը: