#13 (1184) 05.04.2017 – 11.04.2017
Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Անդրանիկ Մեսրոպյանը 2016 թ. ուսումնական տարվա արդյունքներով ճանաչվել է զորամիավորման լավագույն մարտական հերթապահություն իրականացնող վաշտի հրամանատար:
Փոխգնդապետ Ռուբեն Վարդանյանը ավարտել է ՌԴ ռազմական ինստիտուտը եւ նշանակվել դասակի հրամանատարի պաշտոնին՝ ծառայության տարբեր փուլերում զբաղեցնելով այլ կարեւոր պաշտոններ: 25.01.2016թ. ծառայության մեջ առաջխաղացման կարգով նշանակվել է զորամասի մարտական պատրաստության բաժանմունքի պետ:
Մարտի 28-ին հակառակորդի արձակած դավադիր գնդակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: Մեր թերթի խմբագիր, մայոր Սամվել Հարությունյանը ամիսներ առաջ էր ակնարկ գրել Գինեսի գրքի ռեկորդակիր գնդացրորդի մասին, որի հետ հանդիպումից ստացած սրտառուչ եւ անմոռանալի տպավորությունը դեռ չէր անցել, երբ լսեցինք գույժը:
Ինչե՜ր ասես, որ չեն կատարվում այս աշխարհում: Մեկ արեգակն է ցնորվում, մեկ` լուսինը. խոսք խոսքի տալով` Երկիր մոլորակի հոգու հետ այնքան են խաղում, որ վիրավորանքից ինքն իրեն բզկտում, երկրաշարժ ու ցունամի է մոգոնում, օվկիանոսներն ու ծովերը հունից հանում, խեղճ ու կրակ մարդկանց հանդեպ հրահրում ու տիեզերքի ծաղրից ոտնահարված իր արժանապատվությունը վերականգնելու հուսահատ փորձեր է անում: Էլ ի՞նչ հայ, ի՞նչ թուրք, ի՞նչ այլազգի: