#17 (1188) 03.05.2017 – 09.05.2017
Վարդանի մասին վկայությունների այս շարքը գրելու համար խորին շնորհակալություն տիկին Զարիկին՝ հերոսի մորը եւ արձակագիր Գագիկ Մախսուդյանին։ Աստված թող օրհնի նրանց։ Ամե՛ն։
«Հայ զինվոր» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջը ամեն օր բազմաթիվ նամակներ է ստանում՝ հասցեագրված հայ զինվորին, որոնց շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանացել ՊԲ հարավային ուղղության դիրքապահ Արթուր Հակոբյանի նամակը. «Մարտական դիրքում 18 օրվա ընթացքում փոքրիկ մատուռ ենք կառուցել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարածաշրջանային լուրջ զարգացումների է պատրաստվում և ավելի է ամրապնդում իր ընտանիքի իշխանության անվտանգությունը: Մասնավորապես՝ ապրիլի 6-ին ստորագրված «Ռազմական դրության մասին» նոր օրենքը հնարավորություն է տալիս խուսափելու ներքաղաքական լուրջ զարգացումներից:
2016թ. ապրիլի 30-ին զոհվեց դասակի հրամանատար Աշոտ Զոհրաբյանը: Քաջորդու մահվան տարելիցի օրը նրա հիշատակը հարգելու էին եկել ծանոթները, բարեկամները, հարեւանները, մարտական ընկերներն ու այն դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, որտեղ սովորել էր հերոսը: Աշոտ Զոհրաբյանը ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ նախագահի կողմից՝ «Արիության համար» մեդալով: