#20 (1191) 24.05.2017 – 30.05.2017
3-րդ բանակային զորամիավորումում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն ենթակա բոլոր զորամասերի հրամանատարական կազմերի ներգրավմամբ:
Օրերս 1-ին բանակային զորամիավորումում անցկացվեցին զրահատանկային գումարտակի և մոտոհրաձգային վաշտի մարտական հրաձգությամբ ցուցադրական երկօրյա զորավարժություններ: Գումարտակի և վաշտի գործողությունները վերահսկում և համապատասխան խորհրդատվությամբ հանդես էր գալիս զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում առանձնահատուկ կարևորվում են ենթակա զորամասերում պարբերաբար անցկացվող անվտանգության պարապմունքները:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցան զինծառայողների հոգեւոր կյանքին առնչվող մի շարք իրադարձություններ: Զորամիավորում այցելեց ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
2017թ.-ի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքի երկրագիտական թանգարանում՝ նվիրված լեյտենանտ Վարդան Արթուրի Վարդանյանին, որը 2014թ.-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելով և հետագա ծառայության անցնելով ՊԲ զորամասերից մեկում, 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին մարտական առաջադրանք կատարելիս զոհվել էր հակառակորդի դիպուկահարի կրակից:
-Ինձ մի անգամ էլ տար դիտակետ,- ասում եմ կրտսեր սերժանտ Սասուն Հակոբյանին: -Ուզում եմ տեսնել չեզոք գոտին… Գետնատնակում կիսախավար է: Մութը տրամադրում է զրույցի, բայց ես մտածում եմ, որ եթե մի անգամ էլ միասին քայլենք խրամատով, տեսնենք չեզոք գոտին, ավելի հեշտ կլինի խոսելը սեփական ցավի, տագնապի, կարոտի, սիրո ու երջանկության մասին: